Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, գերակտիվացել է սոցիալական ցանցերում: Այնպես չէ, որ մինչև հիմա պասիվ էր, բայց վերջին շրջանում իսկապես գերակտիվ է դարձել: Տեսանյութ՝ տեսանյութի ետևից, գրառում՝ գրառման վրա: Մեկը մյուսից «մարգարտափայլ», իսկ գրառումներն էլ՝ այնպիսի ստերով ու մանիպուլ յացիաներով, որ էլ ասելու չի: Ինքն իր հետ մրցման է մտել: Ռեկորդ ռեկորդի հետևից: Նախօրեին, օրինակ՝ հիշել էր Կիրանցի, ավելի ճիշտ՝ Հայաստանի այդ սահմանամերձ բնակավայրին անմիջականորեն հարող հայկական տարածքներն իր անձնական քմահաճույքով թշնամուն հանձնելու մասին: Նույն «սկավառակն էր պտտել», թե՝ «Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել»:
 
Թե ով ու ինչպես է որոշել այդպիսի «ՀՀ սուվերեն տարածքը», ցավոք, նույնպես հայտնի է. Նիկոլ Փաշինյանը դա արել է... հիմնվելով ինչոր հանրագիտարանների վրա, ինչոր Ալմաթիի հռչակագրի: Դե, հանրագիտարանով սահման ու տարածք որոշելը այնպիսի անհեթեթություն է, որ այդ ամենից հասկացող ողջամիտ մասնագետները ծիծաղից ուշագնաց կլինեն, իսկ հայ մասնագետները երևի պիտի լացեն, որովհետև դա տեղով մեկ ողբերգություն է: Ալմաթիի հռչակագրում ընդհանրապես ոչ մի քարտեզ չի մատնանշվում: Առհասարակ, այդ հռչակագիրը ոչ թե միջպետական սահմանների մասին է, այլ փլուզված ԽՍՀՄի անկախացած երկրների համագործակցության կառույց ձևավորելու: Այն, որ դա անպիտան փաստաթուղթ է նախկին ԽՍՀՄ տարածքում որևէ հակամարտություն կարգավորելու, նախկին ԽՍՀՄ որևէ երկու երկրի միջև սահման որոշելու հարցում, հանգիստ կարելի է հիմնավորել այն ակնհայտ իրողությամբ, որ մինչև հիմա որևէ հակամարտության կամ միջպետական հարաբերությունների որևէ կարգավորման դեպքում այդ հռչակագիրը չի վկայակոչվել:
 
Ավելին, Արցախի հակամարտության կարգավորմամբ զբաղված մի քանի տասնյակ օտարազգի միջնորդների ու խնդրին Փաշինյանից տասնապատիկ լավ տիրապետող փորձագետների մտքի ծայրով իսկ չի անցել նման անհեթեթություն առաջարկել: Բայց Փաշինյանը բռնեց ու, այդ հռչակագրի վրա հիմնվելով, ի մեծ ուրախություն Անկարայի, Բաքվի, առհասարակ, հայության թշնամի թուրքական ու ադրբեջանական հանցագործ իշխանությունների, արյունով ու բազում արժանի հայորդիների կյանքերի գնով ազատագրված հայկական տարածքները գրչի մի շարժումով նվիրեց թշնամուն: Ու միայն Կիրանցում չէ: Գորիս-Կապան ճանապա՞րհը հիշեցնենք, թե՞ Շուռնուխը, թշնամուն Փաշինյանի իշխանության կողմից հանձնված Իշխանասա՞րը հիշեցնենք, թե՞ Սև լիճը, Ջերմուկի մերձակա բարձունքնե՞րը հիշեցնենք, թե՞ Սոթքի: Ախր, ո՞ր մեկն ասես: Այսինքն, բոլոր այդ դեպքերում Փաշինյանն ինչի՞ հիման վրա է Հայաստանի տարածքները տվել թշնամուն: Այդ ո՞նց է, որ ինքը տարածքները տալիս ու տալիս է, բայց երբ բանը հասնում է Հայաստանի շահերն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելպահպանելվերականգնելուն, միանգամից անգիր արած ասում է. «Մենք ռազմական ճանապարհով ոչինչ չենք անելու»:
 
Այսինքն, թշնամուն պարզորոշ ակնարկում է, որ նա կարող է ավելի ու ավելի առաջ գալ, նորանոր տարածքներ զավթել, միևնույնն է, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն չեն դիմադրելու: Կամ՝ Կիրանցի հետ կապված նորից հիշել է «կադաստրի թղթերի», այսինքն՝ ՀՀ քաղաքացիների ունեցած սեփականության վկայականների մասին այն տարածքներում, որոնք ինքը տվեց թշնամուն, Հայաստանի բանակի ստորաբաժանումները դուրս հանեց տասնամյակներով պաշտպանված ու ամրացված դիրքերից՝ դրանք ևս նվիրելով ադրբեջանական ագրեսորներին, որոնք արդեն այդ նույն Կիրանցի անմիջական հարևանությամբ մինչև ատամները զինված ռազմակայան են ձևավորել: Դե, հաստատ ոչ բարի նպատակներով: Փաշինյանը կադաստրային վկայականների վերաբերյալ ասում է. «Մենք երկար զբաղվել ենք դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ, և ոչինչ չի գտնվել, ինչը մեզ հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի»: Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ ենթադրել: Սա պետության ղեկավա՞ր է խոսում: Ենթադրության հիման վրա մարդու սեփականություն տնօրինելու հիմքն անհիմն ես համարո՞ւմ:
 
Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում, թե այդ վկայականներն ապօրինի են տրվել: Մարդիկ իրե՞նք են իրենց տներում նստած՝ տնայնագործական եղանակով «կադաստրի թուղթ» գրել: Իհարկե՝ ոչ: Համապատասխան կառույցն է տվել այդ վկայականները, համապատասխան պետտուրքերն ու վճարումները կատարելուց հետո: Դա քաղաքացու խնդիրը չի ընդհանրապես: Հետևաբար, ոչ ոք իրավունք չունի նրանից խլել իր սեփականության իրավունքի օրինական հիմքերը, էլ չենք ասում՝ սեփականությունը: Բայց այդ ամենը քիչ համարելով՝ Փաշինյանը այնպիսի սուտ է ասում, որից ոչ միայն եփած, այլև գրիլի սարքի մեջ գտնվող հավերի ծիծաղը կգար: Ասում է. «...Ի դեպ, Կիրանցում ոչ ոք ոչ ոքի չի ահաբեկել: Մենք մարդկանց հետ ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների և շպարի խոսակցություն ենք ունեցել: Դրա մի մասն, ընդ որում, տեղի է ունեցել ուղիղ եթերում»: Այո, հիշում ենք այդ «ուղիղ եթերները», հատկապես այս տարվա ապրիլի 20-27-ի միջակայքում: Հիշում ենք այն ուղիղ եթերները, երբ հազարավոր (առանց չափազանցության) ոստիկաններ, ոստիկանական զորքեր, կարմիրբերետավոր, սև բերետավոր «բրիգադներ» ուղղակիորեն շրջապատել էին Կիրանցն ու Ոսկեպարը:
 
Հիշում ենք, թե ինչպես էին հարձակվում մարդկանց վրա, քաշքշում, ծեծում, ահաբեկում, ձերբակալում, ինչպես էին տեղի որոշ «երկրապահներ» մեքենայի տակ գցելու նպատակով մեքենան քշում մարդկանց վրա: Հիշում ենք նաև ապրիլի 26-ի սևբերետավորների հարձակումը: Թե բա՝ «չենք ահաբեկել»: Չեն ահաբեկել, պարզապես շաբաթներով տեռորի են ենթարկել, այդ թվում՝ այն ժամանակվա ՆԳ նախարարի, մարզպետի ու մնացյալ «նիկոլականների» ակտիվ ներգրավմամբ: Թե բա՝ «չենք ահաբեկել»: Լո՞ւրջ: Երևի դա ուրի՞շ Նիկոլ Փաշինյան է գնացել Ոսկեպար ու Կիրանց և ահաբեկել հայ մարդկանց, որ եթե այսօր, հենց հիմա տարածքները չտանք, մի շաբաթից Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը կհարձակվեն: Դժվար է միարժեքորեն ասել, թե ինչու է Փաշինյանը հիշել Կիրանցի ու հայկական հողերն ամենաայլանդակ ճնշումներով թշնամուն հանձնելու մասին՝ այդ ամենը արդարացնելու, «սպիտակափետուր» ներկայանալու ենթատեքստով:
 
Թերևս, շուտով պատրաստվում է նորանոր «կիրանցներ» անել Հայաստանի գլխին: Ու մեկ էլ՝ այդ ամենի խորապատկերում Փաշինյանը գրում է. «...Հայհոյանքներին առավելևս հայհոյանքով չեմ պատասխանելու և որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես»: Փաշինյանը գիտի, թե բոլորը իր չափ պարապ են, որ գիշերցերեկ սոցցանցերում լինեն: Ինքը դեռ ֆեյսբուքներում արձագանքող հայհոյախոսներից է տեղյակ: Բա որ իմանար, թե որքան մարդ պարզապես «զահլա չի դնում», քանիսը սոցցանցեր չեն մտնում, քանիսն էլ մտնում, բայց իր անունն ու պատկերը տեսնել չեն ուզում: Բայց: Ամենից կարևորը. այդ ժողովուրդը կարող է խոսել նրան ներելու մասին: Բայց դա հաստատապես չի լինելու: Դե, գուցե մի որոշ ժամանակ «ընդդիմադիր» դարձած իր լրագրողից ու էլի մի քանիսից բացի: Չի կարող, հասկանո՞ւմ եք, ներում լինել այն ամենի համար, ինչ արել է Փաշինյանը: Ինչքան էլ քրիստոնեական արժեքները սրբորեն պահպանենք: Չկա բնության մեջ նման բան, առավել ևս, երբ անցել են ներում հայցելու անդառնալիության կետը:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանԵլիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը Փաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՈւկրաինան երկու առանձին պետությո՞ւն կդառնաՌոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունըՖիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը Եվրոպացիների մասնակցությունն Աբու Դաբիի բանակցություններին նախատեսված չէ, թող նստեն հյուրանոցում․ Լավրով Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին ՀԱՊԿ-ի դուռը Հայաստանի համար չի փակվում. Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն վտարելու. Լավրով Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըՀնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար. Կոնջորյան Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըՎարորդներին զգուշացնում են՝ տեսախցիկներ են տեղադրվել․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել կանոնները Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հացաբուլկեղենի արտադրական գործունեությունը Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Իսպանիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ և ծանր վիրավորներ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԺառանգությունը չես կարող փոխանցել երեխաներիդ, այն կանցնի պետությանը․ ի՞նչ է իրականում ասում օրենքըՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան