Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Խելացի էր, ընկերասեր, բազում երազանքներ ուներ Լևոնս». Լևոն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել»՝ ինն ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աստծո տված էր Լևոնս ու Աստծո տարած: Երկար ենք սպասել նրա ծննդին: Երկու մեծ քույրիկների միակ եղբայրն է: Խելացի էր, պարտաճանաչ, ընկերասեր, ժպտերես: Հայրենասեր էր, դա փոքրուց էր իր մեջ սերմանվել, կարծես հայրենասիրության ոգով ծնված լիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Լևոնի մայրիկը:
 
Լևոնը ծնունդով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից է։ Սովորել է Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում: Իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Լեոյի անվան ավագ դպրոցում։ «Լևոնն ուսման հետ այդքան էլ սեր չուներ, ավելի շատ սիրում էր մեքենաներ: Տարված էր դրանցով: Իր ցանկությունն էր Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում սովորելը: Սպորտը շատ էր սիրում, բայց քանի որ Սիսիանում էինք բնակվում, այնքան էլ լայն հնարավորություններ չկային սպորտով զբաղվելու համար: Անսահման սիրում էր իր քույրիկներին, ուզում էր, որ նրանք միշտ իր կողքին լինեին: Որոշել էր գեղեցկության սրահ բացել, ունենալ իր սեփական բիզնեսը, որ քույրիկներն էլ իր հետ աշխատեին, իրենից հեռու չլինեին: Սովորելուն զուգահեռ Լևոնս աշխատում էր ժամանցի կենտրոններից մեկում, սիրում էր երեխաներին, հաճույքով շփվում նրանց հետ: Այդ տարիքում իր աշխատանքով գումար էր վաստակում, չէր սիրում որևէ մեկին նեղություն տալ: Հակառակը՝ փորձում էր օգտակար լինել մեզ իր թեկուզ փոքրիկ լումայով»:
 
Իսկ հետո եկավ բանակ մեկնելու շրջանը: Մայրիկն անկեղծանում է՝ որդու հետ զրուցել են արտերկիր մեկնելու մասին, բայց Լևոնն ընդդիմացել է: «Ասաց, որ երբեք չի մեկնի երկրից չծառայելու համար, շեշտեց՝ դա իրեն պատիվ չի բերի, պետք է ծառայի մեր հայրենիքին»:
 
Լևոնը 2019 թ.-ի հուլիսի 9-ին մեկնում է ծառայության: Ծառայել է Արցախի պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի (Ցոր) զորամասում: Եղել է հրետանային դասակի առաջին հրանոթի հաշվարկի մեխանիկվարորդը: Մայրիկը հիշում է որդուն ծառայության ճանապարհելու օրը: «Իր հետ գնացինք Սիսիանի զինկոմիսարիատ, այնտեղից ճանապարհեցինք Երևան, հետո էլ Երևանից ճանապարհեցինք Արցախ: Լևոնս ծառայում էր Ստեփանակերտում՝ Ցորի զորամասում: Ուրախացանք, որ քաղաքում է ծառայելու: Երբ արդեն երդմնակալության արարողությանը գնացինք իր մոտ, շատ ուրախ էր, ժպիտը դեմքին: Մեծ խմբով էինք գնացել, Լևոնս զարմացել էր բոլորին տեսնելով: Իր ծառայությունը շատ լավ է անցել, հաճախ էինք գնում իր մոտ: Մինչև պատերազմն իրենց տարել էին պոլիգոններ, Լևոնի մոտ ինչոր ալերգիա էր առաջացել: Նրան ստիպողաբար, քանի որ հրաժարվել է, ուղարկել էին բուժկետ: Ինքն անձամբ գրել էր՝ չի գնա, քանի որ իր մեքենան ոչ մեկին չի վստահի, պետք է իր մեքենայի մոտ լինի: Այդ ընթացքում զրուցում էինք, երկուերեք օր մնաց այնտեղ, ասում էի իրեն՝ Լևո՛ն ջան, մնա, բուժումդ նորմալ ստացիր, արձագանքեց. «Չէ, մա՛մ, պետք է գնամ, իմ մեքենայի «գլխին» լինեմ, չեմ վստահում ոչ մեկին»: Այդքան մեծ էր իր սերը մեքենայի նկատմամբ»:
 
Հետո սկսվեց պատերազմը: «Մինչև պատերազմի սկսվելը՝ սեպտեմբերի 26-ին, Լևոնս զանգահարեց և գումար խնդրեց. «Մամ, երկար ժամանակով դիրքեր ենք գնալու, գումար է պետք, որ քաղցրավենիք գնեմ»: Ուղարկեցի գումարը: Հաջորդ առավոտյան գնացի աշխատանքի: Լևոնս ամեն առավոտ զանգահարում էր, այդ օրը զանգն ուշանում էր: Անհանգիստ էի, ներսումս տագնապ կար, բայց մտածեցի՝ դիրքեր են գնացել, ավելի ուշ կզանգի: Հետո գործընկերս ասաց, որ պատերազմ է սկսվել: Չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց հետս: Անմիջապես զանգեցի Լևոնիս, չպատասխանեց: Զանգեցի ընկերոջ հեռախոսահամարին՝ մո՛քս, հանգիստ մնացեք, լավ ենք, դիրքեր ենք գնում: Խնդրեցի, որ հենց տեղ հասնեն, Լևոնն ինձ հետ կապ հաստատի: Լևոնս զանգեց. «Մա՛մ, հանգիստ եղիր, ամեն ինչ լավ է, մերը հրետանին է, ամեն ինչից հեռու ենք»: Դրանից հետո ամեն օր զանգահարում էր, անգամ օրվա մեջ մեկ անգամից ավելի: Շատ կարճ էինք խոսում, որ հանկարծ տղաներին չխանգարենք, իրենց վնաս չտանք, Լևոնն էլ որևէ բան չէր ասում, միայն այն, որ ամեն ինչ նորմալ է, և իրենք էլ լավ են»:
 
Հոկտեմբերի մեկին Լևոնի քույրիկի որդին է ծնվում: «Լևոնս զանգեց, այդ լուրը լսելիս կարծես ավելի ոգևորվեց, շատ էր ուրախացել. «Ձեզ լավ նայեք, մինչև արձակուրդ կգամ»: Լևոնն իր քույրիկների երեխաներից միայն մեկին է տեսել՝ մեծ թոռնիկիս, որն այնքան նման է իրեն թե՛ տեսքով, թե՛ խառնվածքով, թե՛ անգամ թուշիկների փոսիկներով:
 
Ամեն ինչով նման է քեռուն»: Լևոնի վերջին զրույցն ընտանիքի հետ եղել է հոկտեմբերի 10-ին: «Այդ օրը զանգահարել է բոլոր հարազատներին, երեքչորս անգամ ինձ հետ է խոսել: Վերջին զանգը երևի ժամը 10-ի կողմերն է եղել: Զգուշացրեց. «Մամա՛, կարող է մի քանի օր զանգ չլինի, հեռախոսների մարտկոցները նստել են, կապը լավը չէ»: Իրեն միայն ասում էի՝ Լևո՛ն ջան, խնդրում եմ, զգույշ և ուշադիր եղիր, որ ապահով տուն գաս»: Լևոնը, բացի իր վարորդական պարտականությունները կատարելուց, օգնել է հաշվարկի անձնակազմին՝ մարտ վարելով հակառակորդի դեմ։ Թշնամուն պատճառել է մեծաթիվ կորուստներ՝ խոցելով նշանակետեր, զրահատեխնիկա, կրակային դիրքեր, տասնյակից ավելի հետևակ։ Ցորի տղաները եղել են պատերազմի թեժ կետերում՝ Վազգենաշեն, Ջրական, Վարանդա, Արա լեռ, Հադրութ, Ջուվառլու:
 
Լևոնը վիրավորվել է ոտքի շրջանում, բայց մնացել իր մարտական ընկերների կողքին: Նա Ցորի 1ին մարտկոցի 21 հրետանավորներից մեկն է, որոնք հոկտեմբերի 12-ին զոհվեցին Ջուվառլու կոչվող հատվածում՝ կռվելով թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։
 
Տիկին Անուշն ասում է՝ հետո սկսվեց փնտրտուքը, դռնեդուռ ընկնելը: «Ոչ ոք մեզ չէր աջակցում, անընդհատ մեզ խաբում էին՝ երեխեքը բունկերում են, ապահով տեղում են: Զոհվելուց ինն ամիս անց Լևոնի և իր մի քանի ընկերների մասունքները «գտանք»: Մեզ հայտնեցին, որ ԴՆԹ համընկնում կա, չէի հավատում, կրկնակի հետազոտություն արեցինք, համընկնումը հաստատվեց»: Լևոնի հոգեհանգիստը զինվորական արարողակարգով տեղի է ունեցել 2021 թ.-ի հուլիսի 2ին ՄալաթիաՍեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, հաջորդ օրը հուղարկավորությունն էր: «Երբ 2021 թ.-ի նոյեմբերի 2ին Ցորի 1ին մարտկոցի 11 տղաների մասունքները փոխանցեցին ընտանիքներին, մեր ցավը կրկնապատկվեց. Լևոնիցս մեզ մասունքներ հանձնեցին»:
 
2022 թ.-ի ապրիլի 5ին Լևոնի հայրական՝ Սիսիանի Սպանդարյան գյուղում բացվել է հուշատախտակ՝ նվիրված Լևոնին ու 44-օրյա պատերազմում անմահացած ծնունդով սիսիանցի բոլոր տղաներին: 2022 թ.-ի հոկտեմբերին Երևանի Շենգավիթի համայնքում՝ Լևոնի տան բակում, տեղադրվել է հուշաղբյուր՝ ի հիշատակ Լևոնի և Ցորի հրետանավորների:
 
Ապրելու ուժի մասին: Տիկին Անուշը հինգ թոռնիկ ունի: «Երբ պետք է ծնվեր փոքր աղջկաս բալիկը, Լևոնս եկավ երազիս ու ասաց. «Մա՛մ, Լուանան հյուր է գալու մեզ, իմ ընկերուհին է, անպայման կընդունես նրան: Ու ծնվեց մեր աղջիկը, նրան անվանակոչեցինք Լեոնա: Ես ապրում եմ իրենցով: Աղջիկներս, թոռնիկներս են ուժ տալիս, որ ամուր լինեմ»:
 
Հ. Գ. Լևոն Գրիգորյանն Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»