Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ-ն նպատակ ունի տարածաշրջանում նպաստել ժողովուրդների միջև փոխըմբռնման հաստատմանը․ ԱԳՆ քարտուղար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բուդապեշտի գլոբալ երկխոսությանը» և ելույթ ունեցել «Միացնելով կետերը. էներգիա, տեխնոլոգիա և առևտուր» խորագրով պանելային քննարկման ժամանակ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Իր ելույթի ընթացքում գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմյան բազմապիսի սպառնալիքները լրջորեն խաթարում են միջազգային խաղաղությունը, կայուն զարգացումը և մարդու իրավունքները։

Նա շեշտել է, որ որևէ երկիր ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել այդ գլոբալ մարտահրավերները, և արդյունավետ բազմակողմ հարաբերությունները կարևոր են մարդու իրավունքների առաջմղման, օրենքի գերակայության ամրապնդման, աղքատության վերացման, պարենային անվտանգության ապահովման, սոցիալական ներառականության խրախուսման, գենդերային հավասարության ապահովման և երիտասարդության հզորացման համար:

Իր խոսքում նա մասնավորապես նշել է.

«Համոզված լինելով, որ տարածաշրջանային երկխոսությունը փոխշահավետ համագործակցության հաստատման բանալին է՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Ընդգրկման, ոչ խտրական սկզբունքով տարածաշրջանային ենթակառուցվածքների օգտագործման և բոլոր շահագրգիռ կողմերի համար բարեկեցիկ ապագա կառուցելու տեսլականով առաջնորդվելով՝ այս նախագիծն ուղղված է տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունների զարգացմանը՝ նորոգելով, կառուցելով և շահագործելով ճանապարհներ, երկաթուղիներ, մալուխներ և էլեկտրագծեր՝ հարգելով պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և հավասարության ու փոխադարձության սկզբունքները։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեծ կարևորություն է տալիս փոխադարձ վստահության կառուցմանը, որպես խաղաղության հիմնաքար։ Իր հարևանների և միջազգային գործընկերների հետ ակտիվորեն համագործակցելով՝ Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը և նպաստել ժողովուրդների միջև փոխըմբռնման հաստատմանը»։

Գլխավոր քարտուղարը նաև կարևորել է տեխնոլոգիական արագ առաջընթացը և թվային ոլորտի աննախադեպ հնարավորությունները, որոնք կարող են լուծել հրատապ խնդիրներ, այդ թվում տնտեսական աճի, սոցիալական արդարության և շրջակա միջավայրի պահպանության առնչությամբ։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան