Հանրաքվեի հետ կապված խախտումների առնչությամբ 20 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերի՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դա տախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունվարի 29-ի դրությամբ ուսումնասիրվել է 528 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ): 60 դեպքով հարուցվել է քրեական գործ: 29.01.2016թ. ութ քրեական գործ ուղարկվել է դատարան: 20 քրեական գործով 20 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ դատախազության պաշտոնական կայքից:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



