Սարսափելի և ողբերգական դեպք Վրաստանում. առողջարանային ռեստորանում 12 մարդու մարմին է հայտնաբերվել (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Գուդաուրի ձմեռային հանգստավայրում զանգվածային մահվան դեպքերի մասին։
Հնդկական ռեստորանի երկրորդ հարկում գտնվող ննջասենյակում 12 մարդու դի է հայտնաբերվել։ Մահացածների թվում են Վրաստանի մեկ քաղաքացի և 11 օտարերկրացիներ, որոնք, ենթադրաբար, ռեստորանի աշխատակիցներ են։
Վարկածներից մեկի համաձայն՝ 12 մարդու մահվան պատճառ կարող էր լինել շմոլ գազը։ Ննջասենյակի մոտ փակ տարածքում գեներատոր է եղել, որը միացված է եղել երեկ տեղում հոսանքազրկումից հետո:
Քննության տվյալներով՝ տուժածների մարմինների վրա բռնության հետքեր չկան։ Նախաքննությունը տարվում է «Անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։ Տեղում աշխատում են դատաբժշկական փորձագետները։
Տեսանյութն՝ այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ