Վիթխարի եռակի վթար Լվովի մերձակայքում. զոհվել է՝ 7, վիրավորվել՝ 3 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 15-ին Լվովի մերձակայքում տեղի է ունեցել եռակի վթար՝ ճանապարհային գնացքի, մարդատար ավտոմեքենայի և միկրոավտոբուսի մասնակցությամբ։ Յոթ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Լվովի մարզի ոստիկանությանը։
«Վթարը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 15-ին, 05.30-ին Տերնոպլ-Լվով-Ռավա-Ռուսկայա ավտոճանապարհին՝ Լվովի շրջանի Չիժիկով գյուղի մոտակայքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նախապես պարզել էր ոստիկանությունը, տեղի է ունեցել բախում երեք մեքենաների՝ BMW մակնիշի ավտոմեքենայի, DAF գնացքի և Mercedes Sprinter միկրոավտոբուսի մասնակցությամբ։
Mercedes Sprinter մակնիշի միկրոավտոբուսի 7 հոգին, վթարի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել են: Նրանց վերաբերյալ մանրամասները ճշտվում են»,- նշել են ոստիկանությունից։
Բացի դրանից, տուժել է երեք մարդ՝ բեռնատարի 45-ամյա վարորդը, միկրոավտոբուսի 39-ամյա վարորդը և նրա 23-ամյա ուղևորը։ Նրանք հոսպիտալացվել են Լվովի բժշկական հաստատություններ։