Երևան, 31.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ովքե՞ր են աչք դրել Թեղուտի հանքավայրի վրա. նոր մանրամասներ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ «Փաստ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերի գնման և հանքի հետագա շահագործման իրավունք ստանալու հայտ է ներկայացրել Ղազախստանի Հանրապետությունում ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ սույն թվականի հոկտեմբերի 22-ին գրանցված «Գեֆեստ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի բաժնետերերն են Ղազախստանի Հանրապետությունում դարձյալ վերջերս՝ հոկտեմբերի 17-ին ստեղծված «CUPRUM MINERALS MANAGEMENT» ՍՊԸ-ն և Ալեքսեյ Լեոնիդովիչ Ուտկինը: Իր հերթին «CUPRUM MINERALS MANAGEMENT» ընկերությունն ունի երկու բաժնետեր` Ղազախստանի Հանրապետության քաղաքացի, պետական պաշտոնյա Նուրլան Ժետպիսովիչ Կուսայինովը և նույն «Գեֆեստ Մայնինգ» ընկերության բաժնետեր Ալեքսեյ Ուտկինը:

«Փաստ» թերթին թեմայի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական ռեեստրներից վերհանված նյութերի հիման վրա արված վերլուծությունը չի հիմնավորում պարոնայք Ուտկինի և Կուսայինովի թե՛ փորձառությունը, թե՛ ֆինանսական կարողությունները և թե՛ տնտեսական շահը 200 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ և կառավարման բարդությամբ աչքի ընկնող Թեղուտի նման հանքարդյունաբերական ակտիվ ձեռք բերելու և շահագործելու համար, և կան կասկածներ, որ նրանք այս գործում իրական վերջնական շահառու չեն հանդիսանում, ուստի նրանց հետ կապված մանրամասն վերլուծությունը ոչ հասցեական կլինի, և կարիք չկա այս անձանց խորությամբ անդրադառնալ: Այդուամենայնիվ, որոշ տեղեկություններ կփոխանցենք, սակայն քիչ ավելի հետո:

Ավելի հետաքրքիր են բուն «Գեֆեստ Մայնինգ» ընկերության «բաղադրությունն» ու այդ ընկերության տնօրենի անձը: Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունները բավականին ուշագրավ եզրահանգումների են բերում և լույս սփռում նորաստեղծ այդ ընկերության անփորձ բաժնետերերի՝ Թեղուտի հանքի նկատմամբ նման անսահման «սիրո» վրա:

Այսպես, «Գեֆեստ Մայնինգ» ընկերության տնօրենն է 1991 թվականին ծնված Դմիտրի Դմիտրիևիչ Բեցալը, որը բավականին հետաքրքիր աշխատանքային փորձ ունի: Պարոն Բեցալը 18.07.2022 թ.-ից մինչև 24.11.2023 թ. հանդիսացել է ՌԴ-ում գրանցված ООО "УССУРИЙСКАЯ МЕДЬ" ընկերության գլխավոր տնօրենը, 19.05.2022 թ. -ից մինչև 19.04.2023 թ. հանդիսացել է ՌԴ-ում գրանցված ООО "СЕВЕРО-БАЙКАЛЬСКАЯ ГОРНОРУДНАЯ КОМПАНИЯ" ընկերության գլխավոր տնօրենը, իսկ 13.07.2022 թ.-ից մինչև 28.02.2024 թ.` դարձյալ ՌԴ-ում գրանցված ООО "ГОЛД СТРИМ ХС" ընկերության գլխավոր տնօրենը: Եթե առաջին երկու ընկերությունների վերջնական շահառուն բացահայտելը մեծ դժվարություն չէր ներկայացնում, որին կանդրադառնանք սույն հոդվածում, ապա ООО "ГОЛД СТРИМ ХС" ընկերության վերջնական շահառուի բացահայտման փորձերն ակռկում են նիդերլանդական ЗИЛМЕТА Б.В. ընկերությանը, որի բաժնետերերի բացահայտման համար «Փաստը» լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացնում:

Թե՛ ООО "УССУРИЙСКАЯ МЕДЬ"-ը և թե՛ ООО " СЕВЕРО-БАЙКАЛЬСКАЯ ГОРНОРУДНАЯ КОМПАНИЯ"-ն հանդիսանում են ներկայումս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի պատժամիջոցների ցանկում գտնվող ՌԴ քաղաքացի Վլադիսլավ Վլադիմիրովիչ Սվիբլովի ընկերությունները, որոնցում պարոն Սվիբլովը անուղղակի վերջնական շահառու է՝ մեկ այլ ռուսական՝ ООО "ДВ ХОЛДИНГ" ընկերության 100 % բաժնեմասնակցությամբ միջնորդավորված:
 
EU Reporter-ը, Forbes ամսագիրը և բազմաթիվ այդ լրատվամիջոցներ հետաքրքիր մանրամասներ են հայտնում Սվիդլոբի գործարքների, մասնավորաբար ՌԴ-ում 1,5 միլիարդ դոլար արժողությամբ մի շարք հանքարդյունաբերական ակտիվներ ձեռք բերելու, երեք տարուց պակաս ժամանակում տարեկան ավելի քան 16 տոննա ոսկի արդյունահանող ընկերությունների նկատմամբ վերահսկողություն է ձեռք բերելու և այլ ուշագրավ գործարքների ու «կապերի» առումով: Զուտ թերթային ֆորմատից ու հոդվածի չափից ելնելով՝ այդքան տեղեկությունը փոխանցել չենք կարող: Ցանկացողները կարող են ծանոթանալ այդ հրապարակումներին:
 
Այժմ փորձենք առավել մանրամասն ներկայացնել «Գեֆեստ Մայնինգ» ՍՊԸ-ն և դրա հետ փոխկապակցված անձանց: Ընկերությունը գրանցված է Ալմաթի քաղաքում՝ Մեդեուսկիի շրջան, Ելեբակովայի փողոց, տուն 10 հասցեում: Հետաքրքրական է, որ նույն հասցեում գրանցված են բազմաթիվ՝ մի քանի տասնյակից ավելի ընկերություններ, որոնց մի մասն այս կամ այն կերպով ուղղակի կամ միջնորդավորված առնչություն ունեն «Գեֆեստ Մայնինգ» ընկերության և փոխկապակցված այլ ընկերությունների հետ:
 
«Գեֆեստ Մայնինգը» գրանցվել է սույն թվականի հոկտեմբերի 22-ին՝ որպես փոքր ձեռնարկություն: Պետական ռեգիստրում որպես գործունեության ոլորտ և տիպ նշվել է՝ «Այլ անհատական ծառայությունների տրամադրում, որոնք չեն խմբավորված այլ ոլորտներում» (կոդ 96090), ընդ որում նշելով, որ աշխատակիցների քանակը կազմում է 51 – 100 մարդ, սակայն ընկերությունը դեկտեմբերի 10-ի դրությամբ բյուջե է վճարել ընդամենը 15308 ղազախական տենգե հարկ (մոտավորապես 12000 ՀՀ դրամ):

«Գեֆեստ Մայնինգի» բաժնետեր «Cuprum Minerals Management» ՍՊԸ-ն գրանցվել է սույն թվականի հոկտեմբերի 17-ին նույն հասցեում՝ որպես փոքր ձեռնարկություն 5-10 աշխատակցով: Պետական ռեգիստրում գործունեության ոլորտ և տիպ նշվել է նույն՝ «Այլ անհատական ծառայությունների տրամադրում, որոնք չեն խմբավորված այլ ոլորտներում» (կոդ 96090): Ընկերությունը դեկտեմբերի 10-ի դրությամբ բյուջե է վճարել ընդամենը 9378 ղազախական տենգե հարկ (մոտավորապես 7100 ՀՀ դրամ):
 
Միաժամանակ, թե՛ «Գեֆեստ Մայնինգի», թե՛ «Cuprum Minerals Management»-ի բաժնետեր հանդիսացող Ալեքսեյ Լեոնիդովիչ Ուտկինի մասին Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ռեեստրներում տեղեկատվությունն աղքատիկ է: 1989 թվականին ծնված Ալեքսեյ Լեոնիդովիչ Ուտկինը ՌԴ Տյումենի մարզի հարկային ծառայության կողմից տրված 720305756604 հարկային կոդի ներքո 08.12.2011 թ.-ից մինչ 25.09.2014 թ. հանդիսացել է ООО "КСАНАД" ընկերության տնօրեն, իսկ մինչև 25.09.2014 թ.՝ նաև հիմնադիր-բաժնետեր: ООО "КСАНАД" ընկերությունը, համաձայն ռեեստրի գրանցման, զբաղվել է «Այլ խմբերում չներառված ոչ պարենային ապրանքների մասնագիտացված մանրածախ առևտրով»: Իսկ Ղազախստանի Հանրապետությունում պարոն Ուտկինը (հարկային կոդ 890701399013) հանդիսանում է նաև նույն հասցեում գրանցված ТОО "РЛС МАЙНИНГ" ընկերության հիմնադիր բաժնետեր և միաժամանակ տնօրեն. այս ընկերության մյուս բաժնետերը նույն հասցեում գրանցված ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերությունն է, որի տնօրենը մեզ արդեն քաջածանոթ պարոն Բեցալն է: ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերությունը շատ հետաքրքիր կառույց է, որն առանցքային դեր ունի այս բարդ սարդոստայնում, որի մասին ստորև մենք մանրամասն կանդրադառնանք:
 
«Cuprum Minerals Management» ՍՊԸ-ի մյուս բաժնետեր, Ղազախստանի Հանրապետության քաղաքացի և պետական պաշտոնյա պարոն Նուրլան Ժետպիսովիչ Կուսայինովը հանքարդյունաբերության հետ երբևէ որևէ կապ չի ունեցել, բացի Ղազախստանում կազմակերպված հանքարդյունաբերական թեմաներով կոնֆերանսներին մասնակցելուց: Պարոն Կուսայինովը ներկայում զբաղեցնում է պետական ծառայողի պաշտոն Ղազախստանի Հանրապետությունում, 2010 թ. հոկտեմբերից մինչև 2011 թ. ապրիլ եղել է Ղազախստանի զարգացման բանկի խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 2011-ի ապրիլից մինչև 2013-ի նոյեմբեր՝ Ղազախստանի զարգացման բանկի խորհրդի նախագահ, 2014 թ. հունվարից մինչև 2015-ի հուլիս՝ Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի նախագահի տեղակալ, 2016-ի հունվարից հանդիսանում է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի աշխատակազմի տնօրենների խորհրդի անդամ, իսկ 15.02.2016-ից՝ համատեղությամբ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ: Պարոն Կուսայինովը տարբեր հանրային հասարակական կազմակերպությունների հետ փոխկապակցված անձնավորություն է, սակայն «Փաստի» ուշադրությունը գրավել է վերջինիս բաժնեմասնակցությունը ՂՀ-ում գրանցված ТОО "CNRG CAPITAL" ընկերությունում, որտեղ պարոն Կուսայինովը համաբաժնետեր է ՂՀ քաղաքացի պարոն Տիմուր Բեկետովիչ Իսաևի հետ: Իր հերթին պարոն Իսաևը նախկինում՝ խոշոր, իսկ հիմա՝ փոքր բաժնետեր է «Ուլմուս Բեսշոկի» ("ULMUS BESSHOKY") ԲԲԸ պղնձի հանքերևակման հետախուզությամբ զբաղվող ընկերությունում: Իսկ ո՞վ է «Ուլմուս Բեսշոկի» ԲԲԸ հիմա արդեն խոշորագույն՝ 60 %-ոց բաժնետերը: Ճիշտ է՝ ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերությունն է՝ մեզ արդեն քաջածանոթ պարոն Բեցալի տնօրինությամբ, որն, ի դեպ, գրանցված է հենց «Գեֆեստ Մայնինգի» նույն հասցեում:
 
ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերության իրական շահառուները չեն բացահայտվում, քանի որ դրանք քողարկված են օֆշորային ընկերությունների հետևում (G.R.A. Investments LLC), սակայն ղազախական լրատվամիջոցները գրում են , որ «Ուլմուս Բեսշոկի» ԲԲԸ բաժնետոմսերի գնման ժամանակ ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերությունը ներկայացված է եղել Սերբիայի քաղաքացի Վլադիմիր Դելիչի կողմից, որը Սերբիայի Հանրապետությունում հետաքրքիր հիշողություններ է թողել Սերբիայի իրավապահ մարմինների հետ շփումներում և հարուստ լրագրողական նյութերի «հերոս» է հանդիսանում Հետաքննող լրագրողների միջազգային կառույցի` OCCRP-ի հոդվածներում:
 
Հետաքրքրական է ТОО "БАЙ ТАУ МИНЕРАЛС" ընկերության աշխատակիցների վերլուծությունը LinkedIn հարթակում. այստեղ ակնհայտ երևում է պարոն Սվիբլովի ռուսաստանյան ընկերություններից մասնագետների «արտագաղթը» դեպի ղազախական ենթակառույցներ:
 
Իհարկե, պետք է «դրվատանքի» խոսքեր ասել պարոն Սվիբլովի թիմին արևմտյան պատժամիջոցներից խուսափելու համար շախմատային քայլերով հարուստ և ծախսատար նման քողարկման միջոցառումների կազմակերպման համար, սակայն տարբեր երկրների հետաքննող լրագրողների աշխատանքն, ի վերջո, «ջուրն է լցնում» արված «տիտանական աշխատանքը»...
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Գալիս ենք Գյումրի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում է«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանԿամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի հունիսի 1-7-ի համար Սպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Մեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին Հինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանիցՏասնյակ հասցեներում հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելու «Բժիշկները չէին թաքցնում, որ լուրջ խնդիր է, ու գուցե աչքերս չբացեմ». Սամվել Մալոյանը՝ հրաշքով փրկվելու, «Ազգային երգիչ 2» նախագծում հաղթելու, անձնականի ու տեսահոլովակի մասին Կրակոց՝ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում. բժիշկներն արձանագրել են 62-ամյա տղամարդու մահը Մեդվեդևը սպառնացել է Ուկրաինային ԱԷԿ-ին հարվածով Որոնք են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Տասնյակ հասցեներում հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելու Ուժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանՀունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Անկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումՀինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանից․ ՌԴ Լեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻ՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ուռուցքաբանը նշել է խալերի վտանգավոր փոփոխությունները Ռուսաստանում կզբաղվեն պետծառայողների շրջանում ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմամբ Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ Կարապետյան