Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտեղ են և ինչով են զբաղվում «X factor» և «Հայաստանի ձայնը» նախագծերի հաղթողները

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել, թե որտեղ են և և ինչով են հիմա զբաղվում տաղանդներ բացահայտող հայաստանյան նախագծերի հաղթողները:  “Հայ Սուպերսթար”, «Հայաստանի ձայնը» , X-Factor,  «Պարի’ր, թե կարող ես» և այլն…Այս բոլոր նախագծերն ապահովում էին տվյալ հեռուստաընկերության համար բարձր դիտողականություն, հեռուստադիտողի համար՝ լավ ժամանց, մասնակիցների համար՝ բեմում երգելու, հանդիսատեսին ներկայանալու, պայքարելու , սիրվելու և, ի վերջո, հաղթելու լավ հնարավորություն:  Միայն  թե, նախագծի ավարտից հետո, հեքիաթը նույնպես ավարտվում էր ….Շատ-շատերը, ովքեր սիրվեցին և հաջողության հասան նախագծերի շրջանակներում,  դրանց ավարտից հետո մոռացվեցին և դադարեցին իրենց գործունեությունը:

Այս անգամ անդրադառնանք «Հայաստանի ձայնը» և X-Factor նախագծերին :  

«Հայաստանի ձայնը» առաջին եթերաշրջանի հաղթողը Մերի Մնջոյանն էր: Նախագծում նրա մարզիչը  երգչուհի Սոնան էր: «Հայաստանի ձայնը» նախագծում հաղթելուց հետո Մերին մասնակցեց ”Նոր ալիք” երգի մրցույթին՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը, ապա  «Հայաստան» երգի հիման վրա նկարահանեց  տեսահոլովակ, բացի այդ երգում էր  Գյումրիի «Տիրամայր Հայաստան» երգչախմբում, որի հետ  ներկա է գտնվել Իտալիայում Հռոմի պապի մատուցած պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս պահին շաբաթվա մեջ մեկ օր Մերին  երգում է երևանյան ակումբներից մեկում.  «Իրականում այնքան չնչին գումար եմ ստանում իմ աշխատանքի դիմաց, որ ես դա անում եմ ուղղակի  իմ փորձի և ճանաչման համար»,-ասում է նա: 

Աննա Խանչալյանը “Հայաստանի ձայնը 2” երաժշտական նախագծի հաղթողն է: Նրա մարզիչը նախ հայկոն էր, հետո՝ Քրիստինե Պեպելյանը: Աննան եկել էր Վրաստանից և  նախագծի ավարտից հետո վերադարձավ Վրաստան, որտեղ իր քույրիկի հետ որպես դուետ մասնակցեց  “Բռավո” երաժշտական նախագծին և Վրացական “Տաղանդներ” նախագծին: «Եթե համեմատենք Վրաստանն ու Հայաստանը, ապա այնտեղ այս պահին ավելի ճանաչված եմ»,-հարցազրույցներից մեկում ասել էր նա: Ի դեպ՝ Աննան “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հաղթող վրացական “Candy” խմբի երգչուհիներից էր:

Իրանահայ երգչուհի Ռաիսա Ավանեսյանը “Հայաստանի ձայնը 3” երաժշտական նախագծի հաղթողն է: Սակայն մինչ այդ, նա հանրությանը հայտնի էր  “Հայ սուպերսթար 4” նախագծից, որտեղ նա հասավ մինչև եզրափակիչ: Ռաիսայի մարզիչը “Հայաստանի ձայնը 3”-րդ նախագծում  երգչուհի Սոնան էր: Նախագծի ավարտից հետո նրան եթերում չենք տեսնում, բայց Ռաիսան շարունակում է երգել, նա ունի իր բենդը , որի հետ ելույթ է ունենում երևանյան ակումբներում: 

Վրեժ Կիրակոսյանը “X-Factor” նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է:  Նա Գիսանե Պալյանի թիմում էր:  “X-Factor” նախագծի հաղթողին հնարավորություն է ընձեռվում երկու սինգլ ձայնագրել աշխարհահռչակ “Sony Music” ընկերության հետ, ինչպես նաեւ տեսահոլովակ նկարահանել: Վրեժը դեռեւս 2012-ի սեպտեմբերին նշել էր , որ առաջին սինգլի ձայնագրությունն ու տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում, բայց հանրությունը դեռեւս չի լսել այդ ձայնագարությունները և չի կայացել տեսահոլովակի պրեմիերան: Վրեժը նշել է, որ դրանք զուտ տեխնիկական խնդիրներ են: Վրեժը հաղթանակից հետո նաև մասնակցեց «Սլավոնական բազար» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնին, որտեղ զբաղեցրել է 13-րդ տեղը: Այս պահին Վրեժն ակտիվ չէ երգարվեստում. «Այսօր, օրինակ, տեսահոլովակ նկարահանելը մեծ գումարների հետ է կապված: Այդքան գումար վաստակելու համար հարկավոր է երգել ակումբում կամ ռեստորանում, ինչն իմ սկզբունքներին պարզապես դեմ է,- հարցազրույցներից մեկում ասել է նա: Ի դեպ՝ Վրեժ Կիրակոսյանը  Մշակույթի պետական քոլեջի փոխտնօրենն է:

Կիմ Գրիգորյանը  “X-Factor” նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողն է: « Ցավոք սրտի իմ կատարումներն այժմ ոչ մի տեղ հնարավոր չի ունկնդրել։ Երգ ձայնագրելու և տեսահոլովակ նկարահանելու ծրագրեր առայժմ չկան։ Ուղղակի մեծ ցանկություն կա որակյալ երգ-երաժշտություն ստանալ և նոր մատուցել մեր ունկնդրին, ինչն իմ կարծիքով, ցավոք, պակասում է Հայաստանում»,-հարցազրույցներից մեկում նշել է նա։

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր