Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ով ինչի է պատրաստվում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարբեր փորձագետներ անընդհատ զգուշացնում են, որ Ադրբեջանը, որոշակի առումով նաև՝ Թուրքիան, պատրաստվում են պատերազմի, առնվազն՝ ռազմական արագընթաց ագրեսիայի: Վերջին օրերին օդային տեղաշարժերին հետևող լրագրողներ, բաց աղբյուրներ նշում են տարբեր երկրներից դեպի Ադրբեջան տրանսպորտային ինքնաթիռների անցուդարձի աշխուժացումը: Հազիվ թե այդ ինքնաթիռներով Ալիևի կլանի Նոր տարվա սեղանի չարազեղենն են տանում: Շատերն են նշում, որ Ադրբեջանը ակտիվորեն համալրում և ավելացնում է զինանոցը:

Ավելին, երեկ Ադրբեջանի խորհրդարանը հաստատեց եկող տարվա իրենց բյուջեն, որտեղ ռազմական ծախսերն այս տարվա համեմատ ավելացել են 1 միլիարդ դոլարով: Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերի հնարավոր առաջին թիրախը Հայաստանի Հանրապետությունն է: Ադրբեջանում էլ, Թուրքիայում էլ չեն թաքցնում, որ նպատակ ունեն զավթել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» առնվազն: Բայց Ալիևի գրգռված ախորժակը, ինչպես հայտնի է, տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքի վրա, որը նրանք արդեն պաշտոնապես անվանում են «արևմտյան ադրբեջան»: Ավելին, արդեն Թուրքիայում այդ բացարձակապես մտացածին «միավորի» ներկայացուցչություն են բացել: Թուրքական հեռուստաալիքները այլևս 2025-ի Թուրքիայի քարտեզը նշում են առանց Հայաստանի Հանրապետության: Ըստ այդ քարտեզների, Հայաստանը կլանված է Թուրքիայի կողմից:

Կրկնենք, ըստ փորձագիտական հանրության, չնայած առանց այդ էլ դա ակնհայտ է, թշնամին պատրաստվում է պատերազմի, պատրաստվում է իր հաջորդ հանցագործ գործողությանը: Բայց ցավն այն է, որ նման ճակատագրական ու իրական սպառնալիքների պայմաններում Հայաստանում իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու յուր ՔՊ-ն: Ու, ահա, վերահաս, բացահայտ տեսանելի սպառնալիքների, փաշինյանական փորձանքաբեր իշխանության պայմաններում Հայաստանը պատրաստվում է... Ամանորին: Իսկ Փաշինյանն էլ զբաղված է «պարապ վախտի խաղալիք» ոճի տեսանյութեր տարածելով ու անկապ գրառումներ անելով: Ինչ վերաբերում է Հայաստանի հնարավոր դաշնակիցներին, ապա Փաշինյանն ու իր ՔՊ-ն կարողացել են վերջնականապես փչացնել հայ ռուսական, հայ-իրանական հարաբերությունները:

Փաշինյանը ձևացնում է, թե հավատում է, որ կա, գործում է ինչ-որ աշխարհակարգ, որտեղ պետությունների սահմաններն անձեռնմխելի են, կա ինչ-որ միջազգային իրավունք և, որ այդ ամենն ինքնըստինքյան ապահովության ու անվտանգության երաշխիք է: Ծվատվող Սիրիան, կրծոտված ՀՀ-ն երևի դրա ակնբախ վկայությունն են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան Աղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀիմա մենք առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից, մենք կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, քան Խորհրդային Միությունում. Նիկոլ Փաշինյան Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. մենք մեր էլեկտրաէներգիայի ցանցը կապակցելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերի հետ. Նիկոլ Փաշինյան Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանԵ՞րբ զարդարել Ամանորի եղևնին 2027 թվականին․ որ օրերն են համարվում հաջողության և հարստության խորհրդանիշԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյա Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով