«Opel»-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բժշկական օգնություն է ցուցաբերել, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



