Սպասվու՞մ է ձյուն. եղանակն՝ առաջիկա օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում դեկտեմբերի 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ի և 20-21-ի առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք։ Դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 16-17-ին, 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 18-ին և 20-21-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-19-ին աստիճանաբար կբարձանա 3-6 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ