Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ո՞վ է նոր փոխնախարարը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչպես հայտնի է, Արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Աննա Կարապետյանը։ Նրա կենսագրությունը՝ Աննա Կարապետյանը ծնվել է 1994 թվականի հունվարի 12-ին Երևանում։

Աշխատանքային գործունեություն

* 2024թ․ օգոստոսից եղել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ժողովրդավարական կառավարման բաժնի Արդարադատության ոլորտի համակարգող։

* 2023-2024թթ․ եղել է ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի միջազգային-իրավական հարցերով փորձագետ։

* 2022 – 2023թթ․ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ:

* 2016-2022թթ․ եղել է ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ապա բաժնի պետ։

Կրթություն

* 2014-2016թթ· սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ մագիստրատուրա։

* 2010-2014թթ․ սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ բակալավր։

Մասնագիտական այլ գործունեություն

* 2022 – 2023թթ․ Հայաստանի դիվանագիտական դպրոց, հրավիրյալ դասախոս

* 2017 – 2022թթ․ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի դասախոս

* 2024թ․ մայիս-օգոստոս ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA)՝ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանների ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի թեմայով դասընթացավար

* 2024թ․ հունվար – փետրվար ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP)՝ Ոստիկանության բարեփոխումների ոլորտի փորձագետ

* 2023թ․ նոյեմբեր -դեկտեմբեր ԵԱՀԿ (OSCE) իրավախորհրդատու՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների հարցերով, ներառյալ՝ Ոստիկանության 2024-2026թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակում

* 2023թ. մայիս – դեկտեմբեր ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) փորձագետ/դասընթացավար ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմի վերապատրաստման ծրագրում

* 2023թ․ մայիս – օգոստոս ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության միգրացիոն ոլորտի ռազմավարական բարեփոխումների հարցերով փորձագետ/իրավախորհրդատու

* 2016-2024թթ. hանդիսացել է Եվրոպայի խորհրդի  մի շարք միջկառավարական հանձնաժողովներում ՀՀ կառավարության ներկայացուցիչ/անդամ, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի ղեկավար հանձնաժողովների անդամ։ Ներգրավված է եղել և համակարգել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները, ինչպես նաև ներգրավված է եղել ՀՀ կողմից մարդու իրավունքների ոլորտին առնչվող կոնվենցիոն պարտականնությունների իրականացման վերաբերյալ ՀՀ կառավարության, ինչպես նաև  Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանքային զեկույցների մշակման ու միջազգային կոմիտեներում դրանց պաշտպանության պատվիրակություններում։ Աշխատանքային գործունեության շրջանակներում համակարգել է միջազգային զարգացման գործընկերների կողմից արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացները։

Մասնագիտական զարգացման ծրագրեր

* 2019թ․ Լեյդենի համալսարանի և Տեղական կառավարման Հաագայի ակադեմիայի կողմից իրականացվող MATRA Rule of Law վերապատրաստման ծրագիր (ք․ Հաագա)

* 2019թ․ ԵՄ ստանդարտների վերաբերյալ վերապատրաստողների վերապատրաստման դասընթաց

* 2016թ. Դիվանագետների վերապատրաստման դասընթաց (ՀՀ դիվանագիտական դպրոց)

Պարգևատրվել է՝ Արդարադատության նախարարի և Մարդու իրավունքների պաշտպանի շնորհակալագրերով։

Այլ տեղեկություններ

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:

Ամուսնացած է:

Հետևեք մեզ՝ այստեղ

 
Տարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա Կոստանյան