Գրիպի դեմ պատվաստում ստացածներից ոչ ոք չի ունեցել հետպատվաստումային բարդություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽոցելի խմբերին և առաջնային բուժօգնության աշխատակիցներին սեզոնային գրիպի դեմ պատվաստումներից հետո ոչ մի հետպատվաստումային բարդություն չի առաջացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային ենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Նրա խոսքով` զանգվածային լրատվական միջոցներից մեկի հրապարակումը, թե պատվաստանյութը կասկածելի ծագում ունի, ռիսկի խմբերին պատկանող անձանց վախեցնում է, ու նրանք հրաժարվում են պատվաստվելուց: «Պատվաստանյութը, որով պատվաստել ենք երեխաներին` մանկատներում, ծերերին` ծերանոցներում, ընդհանրապես ոչ մի հետպատվաստումային բարդություն չի առաջացրել: Առաջին տարին չէ, որ Հայաստանը պատվաստվում է գրիպի դեմ, բավականին հաջողված պատվաստանյութ է, որը եռավալենտ է ու լիարժեք պաշտպանում է»,-հավելեց Վանյանը:
ԱՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ պատվաստվել են նաև խրոնիկ հիվանդություններ, այդ թվում` շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա ունեցողներին: «ԱՀԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ մահվան դեպքերը խրոնիկ հիվանդների և գրիպի բարդացումների դեպքում են ամենաշատն արձանագրվում: Դիաբետով ու սիրտանոթային հիվանդություններով տառապող անձիք համարվում են ռիսկային խմբի անդամներ, նրանց հրավիրում ենք պատվաստումների: Սա առաջին տարին չէ, որ պատվաստում ենք անում: Անկախ նրանից, թե գրիպի որ ենթատիպն է տարածված, մենք որպես կանխարգելիչ գործողություն դա կատ արում ենք»,-ասաց Արտավազդ Վանյանը:
Նա շեշտեց, որ խոզի գրիպը կամ գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը 2009 թվականից շրջանառվում է Հայաստանում և ամեն տարի էլ հիվանդության դեպքեր հայտնաբերվում են: Գրիպի նշյալ ենթատեսակը հատկապես գլուխ է բարձրացրել 2009, 2013 և 2015 թվականներին:



