Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին՝ Գոռ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի կողմից մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է ԱՊՀ երկրների Հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ լիազոր ներկայացուցիչ:
Նշենք, որ ավելի վաղ՝ 2020 թ. հունիսից մինչև ս. թ. օգոստոս Գոռ Միրզոյանը ՌԴ-ում ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչն էր: Գոռ Միրզոյանը ԱԱԾ աշխատակից է, որը երբեք չի զբաղվել օպերատիվ աշխատանքով: Փոխարենը, ինչպես կես կատակ կես լուրջ խոսում են համակարգում, ունի ավելի կարևոր «արժանիքներ» և լուրջ ֆինանսական հնարավորություններ, ինչպես իր հայրը: Հիշեցնենք, որ նրա հայրը ՀՔԾ-ն ղեկավարել է 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո այդ թեմայով հարցաքննվել է ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram