ԵՄ առաջնորդները բանակցություններ են վարել Զելենսկու հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի նստավայրում, տեղի է ունեցել դաշինքի եվրոպական երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Բանակցությունները եղել են գաղտնի: Հայտնի է, որ քննարկվել են Ուկրաինային հետագա աջակցության տարբերակներ, գրում է Bild-ը։
Բանակցություններին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Լեհաստանի, Իտալիայի, Դանիայի ու Նիդեռլանդների ղեկավարները։ Ներկա էին նաև Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիոu Կոշտան։
Հանդիպումը կայացել է Ուկրաինայի արևելքում ստեղծված ծանր ռազմական իրավիճակի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Կիևի վրա ԱՄՆ-ի ճնշման հեռանկարի ֆոնին։