Ավետիք Իսահակյանի ծննդյան հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է առաջարկներ
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հաջորդ տարի լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ անվանի մտավորականի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել պետական հոբելյանական հանձնաժողով:
Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է առաջարկներ:
Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ մինչև 2025 թվականի հունվարի 30-ը: Ստացված առաջարկները քննարկելու է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:
Հոբելյանական միջոցառումների առաջարկներ կարող են ներկայացնել գիտական, կրթական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները՝ հայտերն ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected]:
Առաջարկը պետք է ներառի՝
- Հակիրճ բովանդակություն (առավելագույնը 2 էջ)
- Նախահաշիվ,
- Տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ
- Տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
- Տեղեկատվություն դիմումատուի վերաբերյալ (կազմակերպություն, հասցե, էլ. հասցե, հեռախոսահամար):
Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն (հեռ.՝ +374 10 599 629, Երանուհի Մարգարյան):
Հետևեք մեզ՝ այստեղ