Ադրբեջանը միաձայն ընտրվել է «Իսլամական ութնյակ»-ի անդամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կահիրեում Տնտեսական համագործակցության կազմակերպության XI գագաթնաժողովում Ադրբեջանը միաձայն ընտրվել է «Իսլամական ութնյակի» (D-8-ի) անդամ։
Այդ մասին հայտնում է այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը։
«Իսլամական ութնյակ»-ը (Տնտեսական համագործակցության կազմակերպություն) միջազգային կազմակերպություն է Բանգլադեշի, Եգիպտոսի, Նիգերիայի, Ինդոնեզիայի, Իրանի, Մալայզիայի, Պակիստանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացման համար։
Կազմակերպությունը ստեղծելու որոշումը կայացվել է 1996 թվականի նոյեմբերին Ստամբուլի «Համագործակցություն զարգացման գործում» համաժողովում։ Կազմակերպությունը ստեղծվել է 1997 թվականի հունիսի 15-ին Ստամբուլում Իսլամական G8-ի առաջին գագաթնաժողովում։ Ադրբեջանը կազմակերպությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի հուլիսին։
Հետևեք մեզ՝ այստեղ