Բայդենի վերջին արտասահմանյան այցը կլինի Վատիկան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 9-12-ն այց կկատարի Հռոմ, որտեղ հանդիպումներ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և նախագահ Սերջիո Մատարելայի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռին։
Բայդենի այցը տեղի կունենա հունվարի 20-ին նրա լիազորությունների ավարտից օրեր առաջ։
ԱՄՆ նախագահը նախատեսում է Հռոմում քննարկումներ անցկացնել աշխարհում խաղաղություն հաստատելու ջանքերի և առկա մարտահրավերների շուրջ։
Դեկտեմբերի 19-ին Բայդենը նաև հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ՝ երախտագիտություն հայտնելով նրան մարդու իրավունքների, կրոնական ազատությունների պաշտպանության ոլորտում նրա կատարած աշխատանքի համար։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



