Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն:

Ընդգծվել է, որ միջազգային գործընկերների հետ կնքված պայմանագրերի շրջանակում նախատեսվում են «Ակադեմիական քաղաք»-ի կառավարման մոդելի մշակման, քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման, ընդհանուր տրանսպորտի և շարժունակության շրջանակի գնահատման իրականացում: Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք»-ի կառավարման մոդելի մշակման շրջանակում իրականացվելու է ղեկավար կազմի վերապատրաստում, տեխնոլոգիական կլաստերի կառավարման մոդելի մշակում, բուհերի միավորման ճանապարհային քարտեզի, գիտահետազոտական ինստիտուտների միավորման ճանապարհային քարտեզի մշակում, նորարարությունների խթանման ուղղությամբ աջակցություն: Քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման շրջանակում իրականացվելու են ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ աշխատանքներ, սոցիալական ենթակառուցվածքների հետազոտություններ, տնտեսական միտումների վերլուծություններ և այլն:

Շարունակվելու են աշխատանքներն «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնականացման և արդեն իսկ շենքերի նախագծման ուղղությամբ: Վերոնշյալ աշխատանքի այն ծավալը, որը վերաբերում է մեր երկրի օրենսդրության շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի մշակմանը, կիրականացվի տեղական գործընկերների կողմից: Անդրադարձ է կատարվել նաև տարածքի ակտիվացման փուլերին, որոնք ներառում են տարածքի նախապատրաստման, համապատասխան ճանապարհների կառուցման, կանաչապատման աշխատանքները, որոշակի հատվածների՝ երկաթգծի կայարանի, կացարանային հատվածի, մարզադաշտի և մշակույթի կենտրոնի կառուցմանը և այլն:

Նշվել է, որ աշխատանքներ են տարվում 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում միջազգային կոնֆերանսի անցկացման շուրջ:

Հաջորդիվ ծավալվել է քննարկում ներկայացված ռազմավարության շուրջ: Քննարկվող հարցերի շրջանակը ներառել են տեղական գործընկերոջ ընտրությունը, որը GMP ընկերության հետ համագործակցությամբ կիրականացնի «Ակադեմիական քաղաք»-ի քաղաքային ծրագրի գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծի մշակումը, ճանապարհային ցանցի և տրանսպորտի, ինժեներական ենթակառուցվածքների և կոմունալ ենթակառուցվածքի, լանդշաֆտային կազմակերպման ուրվագծումը և այլն: Քննարկվել են նաև երկաթգծի աշխատանքների հետ կապված անելիքները, ներդրումային ծրագրի ձևաչափի հետ կապված հարցեր: Նշվել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա, որի համատեքստում ընդգծվել է Տաղանդների զարգացման ծրագրի ինտեգրման կարևորությունը:

Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանԲագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ Ֆանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք․ Տիգրան Աբրահամյան ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենՆեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ