Երևանում «Ford Fusion»-ը բախվել է գազատար խողովակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Արթուր Երիցյանը իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում 3/1 շենքի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սկսվել է գազի արտահոսք:
Վթարի հետևանքով բարեխբախտարաբ տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարարա ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: