Հայաստանն աշխատում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ. Ստոլտենբերգի զեկույցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հրապարակել է իր ամենամյա՝ 2015 թվականի զեկույցը, որում կան հիշատակումներ նաև Հայաստանի մասին:
Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանն աշխատում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ՝ սեփական փորձառությամբ կիսվելու և համատեղ մասնագիտական վերապատրաստման նախաձեռնություններ իրականացնելու միջոցով:
Հիշատակվում է, թե ինչպես նախորդ տարի Ուժեղացված պաշտպանության կրթական ծրագրի շրջանակում սերբ սպաները հայ գործընկերներին խորհուրդներ են տվել հայ սպաների ռազմական և ակադեմիական կրթությունը միավորելու շուրջ: Նաև նշվում է, որ Հայաստանը հետաքրքրվածություն է ցուցաբերել ՄԱԿ-ի Համատեղ անվտանգության ծրագրի կիրառման վերաբերյալ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



