El Pais. Թրամփը Զելենսկիին «մեսիջ» է հղել հրադադարի և գրավված տարածքներից հրաժարվելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «մեսիջ է ուղարկել» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա սկսի մտածել հրադադարի և ռուսաստանյան զորքերի գրաված բոլոր տարածքներից հրաժարվելու մասին, գրում է El Pais-ը։
Ըստ պարբերականի, Թրամփն այս շաբաթ դիմել է Զելենսկիին Ֆլորիդայում գտնվող իր գոլֆի ակումբից՝ կոչ անելով նրան սկսել մտածել հրադադարի մասին և հրաժարվել բոլոր գրավված տարածքներից։ «Հաճելի է լսել, որ նրանք ցանկանում են վերադարձնել իրենց հողերը, բայց քաղաքները հիմնականում ավերված են։ Նայում ես այդ քաղաքներից մի քանիսին, ոչ մի տուն կանգուն չի մնացել: Ուրեմն, երբ ասում եք՝ «վերադարձնենք երկիրը»... Ի՞նչը վերադարձնեք։ Սա 110 տարվա վերակառուցում է», - Թրամփի խոսքն է մեջբերում պարբերականը։
Դեկտեմբերի 7-ին Փարիզում Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփը կոչ է արել հրադադրի համաձայնագիր կնքել, անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցային սեղանի շուրջ։
Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ աշխարհում ոչ մի առաջնորդ առանց Ուկրաինայի մասնակցության իրավունք չունի պատերազմի դադարեցման մասին բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։