Բրազիլական Գրամադու հանգստավայրում ինքնաթիռը մխրճվել է շենքի մեջ. 10 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրակի օրը Բրազիլիայի հարավում գտնվող Գրամադու լեռնային հանգստավայրի կենտրոնում 10 մարդ տեղափոխող փոքր ինքնաթիռը մխրճվել է առևտրային կենտրոնի շենքի մեջ, հայտնել են քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները։
Նախնական տվյալներով, ուղևորներից ոչ ոք ողջ չի մնացել, հայտնում է Reuters-ը։
«Ցավոք, նախնական հաղորդումները վկայում են, որ ինքնաթիռի ուղևորները ողջ չեն մնացել»,- ասել է նահանգապետ Էդուարդո Լեյտեն X սոցիալական ցանցում հրապարակած իր գրառման մեջ:
Ըստ Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի հասարակական անվտանգության վարչության տվյալների, առնվազն 15 մարդ տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, նրանց մեծ մասը տուժել է վթարի հետևանքով բռնկված հրդեհի ծուխը շնչելուց:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը նախ բախվել է շենքի ծխնելույզին, այնուհետև երկրորդ հարկին, իսկ հետո՝ կահույքի խանութին, հայտնել են իշխանությունները: Բեկորները հասել են մինչև մոտակա հյուրանոցը։
Գտնվելով լեռնային շրջանում՝ Գրամադուն ամենահայտնի զբոսաշրջային վայրն է Ռիու Գրանդի դու Սուլում, որը տուժել է այս տարվա սկզբին աննախադեպ ջրհեղեղներից, որոնք տասնյակ կյանքեր խլեցին, ավերեցին ենթակառուցվածքները և զգալիորեն վնասեցին նահանգի տնտեսությանը: