«Հրապարակ». Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տևական ժամանակ է՝ մտահոգ տեսք ունի, ասես իմիջիայլոց գա աշխատանքի
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Երեկ, երբ թերթերից մեկը գրել էր, թե Արծվիկ Մինասյանին նշանակելու են Արմավիրի մարզպետ, Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանում ժողով է արել և ենթականերին վստահեցրել, թե չի հեռանալու պաշտոնից։ Մարզպետարանի մեր աղբյուրները պատմում են, որ Աշոտ Ղահրամանյանը տևական ժամանակ է՝ մտահոգ տեսք ունի, ասես իմիջիայլոց գա աշխատանքի։ Իսկ ժողովի ժամանակ վստահեցրել է. «Լրագրողներին չհավատաք, ինձ սաղ օրը հանում դնում են, ես իմ տեղը մնալու եմ»։ Ըստ երևույթին՝ մարզպետին թվում է, թե լրագրողների գրել-չգրելով ու մարզպետարանի աշխատողների հավատալ-չհավատալով է որոշվում իր հետագա պաշտոնավարումը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



