Ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում. Լաշա Տալախաձեն շնորհավորել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն տեսազանգի միջոցով շնորհավորել է աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացած Վարազդատ Լալայանին:
Այս մասին Առաջին ալիքի «Շաբաթվա սպորտ» հաղորդմանը հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
«Նա ասաց՝ ես հիմա համոզված եմ, որ ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում, ուժեղագույնի ձեռքերում, և նա պետք է հաղթի ինչպես, որ ես եմ արել»,- հայտնել է Ալավերդյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) գերծանր քաշայինների պայքարում կարիերայում առաջին անգամ արժանացել է աշխարհի չեմպիոնի կոչմանը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է



