Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սիրիական զարգացումների նոր երանգները. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաշար ալ Ասադի իշխանության անկումով ռուսական և իրանական դիրքերի թուլացման արդյունքում Սիրիայում լուրջ վակուում է առաջացել։ Եվ այն ուժը, որը կլցնի այդ վակուումը, կկարողանա գերակա դիրքեր զբաղեցնել Սիրիայում և ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում։
 
Փաստացի «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումը իր վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի տարածքի մեծ մասը։ Իսկ այս խմբավորման ղեկավար Աբու Մուհամմադ ալ Ջուլանին, որը ժամանակին կապեր ուներ «Ալ Քաիդա» և «Իսլամական» պետություն ահաբեկչական խմբավորումների հետ, փիառի միջոցով վերաբրենդավորում է իրեն, որպեսզի միջազգային հանրության համար որպես ղեկավար ընդունելի լինի։ Եվ նա արդեն իսկ ընդունելի կերպար է դառնում արևմտյան երկրների համար, որոնցից մի քանիսն արդեն սկսել են բացել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում։ ԵՄ- ն ևս հայտարարել է, որ մտադիր է վերաբացել Դամասկոսում գտնվող իր դեսպանատունը։
 
Իսկ Վաշինգտոնը հետ է կանչել Սիրիայի փաստացի նոր առաջնորդ Ալ Ջուլանին ձերբակալելու համար շուրջ տասը տարի առաջ 10 միլիոն դոլարի պարգևատրման առաջարկը: Նրա հետ հանդիպել է նաև ամերիկացի դիվանագետների պատվիրակությունը, որի ժամանակ էլ քննարկվել են ապագայի հետ կապված մի շարք հարցեր։ Ականատես ենք լինում, որ ԱՄՆ-ի կողմից վերաբերմունքի մեծ փոփոխություն է տեղի ունենում։
 
Բայց «Հայաթ Թահրիր ալ-Շամի» վերահսկողության տակ գտնվող տարածքում մասնատվածությունը շարունակում է մնալ խնդրահարույց։ Երկրի հարավային հատվածը փաստացի ղեկավարվում է երկու ստորաբաժանումների կողմից՝ «Սիրիական ազատ բանակի» և «Հարավային օպերացիոն սենյակի» կողմից։ «Սիրիական ազատ բանակը» բաղկացած է ինչպես իսլամական, այնպես էլ աշխարհիկ տարբեր խմբերից, որոնց ուղղակիորեն աջակցում է Թուրքիան։ Տեղեկություններ կան, որ այս խմբավորմանը նաև ԱՄՆ-ն է աջակցում։ «Հարավային օպերացիոն սենյակը» տարբեր խմբավորումներից բաղկացած կոալիցիա է, որը ներառում է աշխարհիկ, իսլամիստական խմբեր, ինչպես նաև դրուզներից բաղկացած աշխարհազորային ուժեր: Այս երկու խմբավորումները դաշնակցել են «Հայաթ Թահրիր ալ Շամի» հետ որոշակի նախապայմաններով՝ հաշվի առնելով, որ «Հայաթ Թահրիր ալ Շամն» անկարող է միայնակ կառավարել Սիրիայի ընդարձակ տարածքները։ Սիրիայում կառավարման բարդությունը պայմանավորված է նաև երկրի էթնիկ խայտաբղետությամբ։ Ալևիները կենտրոնացած են ափամերձ շրջաններում, դրուզները մեծամասնություն են կազմում ծայր հարավում, իսկ քրդերը բնակվում են հյուսիսային մասում։ Կրոնական առումով մեծամասնություն են կազմում սունիները, սակայն զգալի թիվ են կազմում շիաները, ալևիները և քրիստոնյաները։ Իսկ Սիրիայի կենտրոնական և արևել յան հատվածը անապատ է, քաղաքները և բնակավայրերը քիչ են այստեղ, և գրեթե ոչ մի ռազմավարական կետ չկա՝ ռազմական առումով հենարան դարձնելու համար: Ու հարց է, թե ինչպես են տարբեր խմբերը համագոյակցելու միմյանց հետ, երբ Սիրիան ծայրահեղ կերպով բևեռացված է, քանի որ քաղաքացիական պատերազմի ստեղծած քաոսի պարագայում տարբեր խմբավորումներ նաև միմյանց դեմ էին կռվում։
 
Խնդիր է նաև այն, թե ինչպիսի պետություն պետք է կառուցվի, քանի որ աշխարհիկ պետությունը այս տարածաշրջանում այլ կերպ է ընկալվում և նույնականացվում է բռնապետության հետ, ու Ասադի իշխանությունը ևս նույնականացվում է աշխարհիկ համակարգի հետ, դրա համար էլ որոշակի արաբ սունիների խմբեր ձգտում են իսլամական պետության ստեղծմանը։
 
Մյուս կողմից՝ ամբողջ Սիրիայի տարածքում իշխանությունը վերցնելու համար «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումը պետք է գործ ունենա երկու այլ կարևոր խմբավորումների հետ։ Դրանցից է Սիրիական ազգային բանակը, որը փոքր հատվածներ է զբաղեցնում երկրի հյուսիսում և Թուրքիայի լուրջ աջակցությունն է վայելում` հասանելիություն ստանալով նաև թուրքական ժամանակակից սպառազինություններին։ Ու Սիրիական ազգային բանակի հիմնական գործը քրդերի դեմ կռվելն է։ Պատահական չէ, որ երբ «Հայաթ Թահրիր ալ Շամը» շարունակում էր իր հաղթարշավը դեպի Դամասկոս, Սիրիական ազգային բանակը շարժվում էր դեպի արևելք՝ դեպի Մամբիչ, որպեսզի հետ մղի քրդական ուժերին։
 
Իսկ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերն են։ Նրանց հիմնական աջակցություն է ցույց տալիս մի կողմից՝ ԱՄՆ-ը, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը։ Թերևս այս իրողությունը պայմանավորված է նրանով, որ ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Ռուսաստանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Սիրիայում Թուրքիայի դիրքերը շատ են ուժեղացել։ Դրանով էր պայմանավորված, որ իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ Պուտինն անդրադարձավ նաև Սիրիայի քրդերի թեմային՝ նշելով, որ քրդերը լուրջ կռվողներ են։ Այդպիսով, ըստ էության, նա մեսիջ էր հղում Թուրքիային։
 
Ժամանակի ընթացքում էլ ամերիկացիներն են էական աջակցություն տրամադրել քրդերին, որպեսզի նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ կռվեն, ինչի արդյունքում էլ քրդական ուժերին հաջողվեց մեծ թվով շրջաններ վերցնել իրենց վերահսկողության ներքո՝ Եփրատից արևելք ընկած գրեթե ողջ տարածքը։ Իսկ վերջին շրջանում Սիրիայի դեմոկրատական ուժերն արդեն նոր առաջխաղացում ունեցան՝ անցնելով Եփրատի արևմտյան ափի հատված և իրենց վերահսկողության տակ վերցրեցին Դեր Զոր քաղաքը։
 
Սակայն քրդերի կողմից աստիճանական առաջխաղացումը սկսել է մեծապես անհանգստացնել Թուրքիային, որը տարիներ շարունակ պայքարել է իր արևել յան տարածքներում քրդական սեպարատիստ շարժումների դեմ։ Պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայի համար քրդական հարցը արտաքին քաղաքական առաջնահերթություն է՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում 20 միլիոնից ավելի քրդեր են ապրում։ Անկարայում կարծում են, թե Սիրիայի դեմոկրատական ուժերը Քրդական աշխատավորական կուսակցության մի ճյուղն են, որը կարող է անկայուն իրավիճակ ու անկախական ձգտումներ հրահրել նաև Թուրքիայի քրդական շրջաններում։ Դրա համար էլ այն հռչակում են որպես քրդական ահաբեկչական կազմակերպություն։ Ուստի Անկարան «Հայաթ Թահրիր ալ Շամին» մղում է Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ՝ մանավանդ նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում մեծ թվով արաբներ են ապրում։
 
Ինչ վերաբերում է Թուրքիայի նպատակներին, ապա փորձագետները երկու տարբերակի մասին են նշում՝ կա՛մ Թուրքիան ամբողջական ներխուժում է իրականացնելու Սիրիական Քուրդիստան, կամ էլ նոր բուֆերային գոտի է ձևավորում, որի արդյունքում իր վերահսկողության տակ գտնվող երկու բուֆերային գոտիները միավորվում են։ Ու վերջին տարբերակն ավելի հավանական է համարվում։
 
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում