Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պապ, ես ո՛չ դիրք կհանձնեմ, ո՛չ էլ գերի կընկնեմ». կրտսեր սերժանտ Հենրիկ Սաֆարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարի էր, ազնիվ, համբերատար: Այնքան մտերիմ էին քույր ու եղբայր: Քույրիկի ձեռքն ամուր բռնում էր, դասից տուն ճանապարհում, սպասում մինչև տուն կմտներ, հետո գնում իր գործերով: Իրենք իրարով էին ապրում: Հենրիկս քրոջ խորհրդատուն էր, ընկերը: Ավելի մեծ տարիքում մենք էլ էինք իր հետ խորհրդակցում, իր կարծիքը լսում, այնքան հասուն էր մտածում: Բնույթով անսահման լավատես էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռիման՝ Հենրիկի մայրիկը:

Նշում է՝ որդին խելացի էր, բայց ծուլանում էր սովորելու տեսանկյունից: «Դասերը քույրիկն իր համար կարդում էր մեկ անգամ, նա արդեն յուրացնում էր թեման: Սպորտն էր շատ սիրում: Ֆուտբոլի ակադեմիա էր հաճախում: Հուլիսի 5-ին Ֆիզկուլտ ինստիտուտում վերջին քննությունը հանձնեց, գնաց բանակ, հետո արդեն իմացանք, որ ընդունվել է»: Հենրիկն ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆուտբոլի բաժին, սակայն ուսանող լինել չի հասցրել: Մայրիկն ասում է՝ այժմ ինստիտուտում իր նկարը կա փակցված:

Հենրիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 6-ին: Ծառայել է նախ Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել Կապան: «Երբեք խոսք անգամ չի ասել չծառայելու մասին: Միշտ ասում էր՝ տղեն պիտի ծառայի, բանակը տղու համար է»: Բայց հոգեբանորեն բարդ չէ՞ր բանակ գնալ 44-օրյա պատերազմից հետո: «Երբ սկեսուրիս գերեզմանին էինք այցի գնում, անցնում էինք մեր թաղամասից զոհված զույգ եղբայրների՝ Սամվելի և Նարեկի, Մխիթարի մոտով: Բոլորը նույն թաղամասում են մեծացել, տարիքային տարբերությունը նշանակություն չուներ: Հենրիկը միշտ ասում էր. «Նորմալ տղեն ո՞նց կարող է բանակից խուսափել: Բա տղերքի համար ո՞վ պետք է պատասխան տա»: Ծրագրեր էր կազմել, թե ինչ պետք է անի բանակից վերադառնալուց հետո: Ես էլ իրեն ուրախ եմ ճանապարհել, պատերազմից հետո այնքան էի լաց եղել զոհված տղաների համար, բայց ասում էի՝ իմ տղային պետք է ուրախ ճանապարհեմ բանակ»:

Հարցնում եմ, թե ինչպիսին էին Հենրիկի տպավորությունները ծառայությունից: «Պապիկն ու հայրիկը զինվորական են եղել, ու հիմա մտածում եմ, որ դա ևս նպաստել էր նրան, որ Հենրիկը զինվորի պես էր մտածում: Զինվորը տանն իր հոգսից չպետք է խոսի: Անգամ հայրիկի հետ որևէ բան չի քննարկել: Գուցե եթե կիսվեր ինչոր մտահոգություններով, այսօր այս իրավիճակում չլինեինք: Մեկ անգամ չի տրտնջացել, անգամ չի ասել, որ, օրինակ՝ ծանր օր են ունեցել: Երբ զրուցում էինք, միշտ ասում էր՝ մե՛րս, չոտկի ա, ամեն ինչ տան պես է: Բայց չէր կարող այդպես լինել, ամիսներով դիրքեր էին բարձրանում ու չէին իջնում: Միայն մաքրությունից էր նեղվում, ոչ մի անգամ ինձանից ուտելիք կամ այլ բան չխնդրեց, որ իրեն ուղարկեմ, միայն թաց անձեռոցիկներ էր խնդրում: Բայց, ասենք, նույնիսկ հայրիկի հետ չէր կիսվում, որ կարող է ճանապարհը փակվել, և սնունդը չհասնի վերև: Երբ իրեն հարցնեիր, ամեն ինչ կարգին էր: Արտաքնապես էլ էր փոխվել ծառայության ընթացքում: Նուրբ էր, փոքրմոքր, բայց ծառայելու ընթացքում մի տեսակ բոյովացել էր, փոխվել»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: «Գիշերն արդեն կայքերից տեղեկացանք, որ կռիվ է սկսվել: Սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամը 7-8-ի կողմերը Հենրիկս զանգեց՝ մե՛րս, ո՞նց եք: Մեր վերջին զրույցն էր, այդ ժամանակ ասաց. «Ցավդ տանեմ, բարձրանում ենք դիրքեր, նորակոչիկներին տանում եմ ինժեներական աշխատանքների, կտեղավորվենք, վաղը կզանգեմ»: Զարմացա, որ այդ ժամին ինժեներական աշխատանքների են բարձրանում: Երբ արդեն կռվի լուրը լսեցինք, վախենում էի իրեն զանգել: Ասում էի՝ իմ զանգով իրեն չվնասեմ, միայն հաղորդագրություններ էի գրում, որոնք անպատասխան էին մնում: Ամբողջ գիշեր տղաները թեժ կռվի մեջ են եղել: Հենրիկն իր մշտական դիրքը չի բարձրացել, իր համար նոր դիրքում է եղել: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը ինն անց հիսուն րոպեին զանգահարել էր հայրիկին. «Պա՛պ ջան, ամեն ինչ չոտկի ա, տնեցիքին լավ նայի, չմտածես ինձ մոտ գալու մասին»: Ուրախացել էինք, իմ ամբողջ կոլեկտիվով այդ օրը գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք, որ տղաս փրկվել է: Հայրիկի զանգից կես ժամ հետո ընկերոջն էր զանգել. «Էդո՛ ջան, պապայի հետ խոսել եմ, բայց բան չեմ ասել, շրջափակման մեջ ենք, օգնություն ենք ուզել, չեն ուղարկել, կարծում եմ՝ չեն էլ ուղարկի»: Այսինքն՝ մարդը հասկանում է, թե իր հետ ինչ է կատարվում, սա է գիտակցված մահը: Ամուսինս ասում է՝ ձայնից երբեք գլխի չէիր ընկնի, թե ինչ է իրականում կատարվում: Միայն ասել է. «Պա՛պ, մենակ տեսնես, թե ինչքան թուրք ենք սպանել»: Գիտենք, որ իրենք ադրբեջանցի զինվորների հետ չեն կռվել, այլ թուրքական յաշմայի»:

Հենրիկը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի թիվ N մարտական դիրքում: «Ամուսինս տեսանյութ էր տեսել, գնաց զորամաս: Ասել էր՝ եկել եմ տղայիս տանեմ: Արձագանքել էին՝ քո տղան չի, դիրքում այսքան զենք ու զրահ չունենք, ո՞նց թե գրավել են: Ահա այդքան անտեղյակություն ու անտերություն էր»:

Այս ընթացքում ընտանիքը մեկ հարված էլ է ստանում՝ մահանում է պապիկը: «Դրսում ասել էին՝ թոռդ զոհվել է: Եկավ տուն, նստեց, խոսեցինք, բայց ինձ ոչինչ չասաց: Հետո մեզ հայտնեցին, որ դիրքի ավագին տեսնող է եղել, ուրախացանք, կարծեցինք, որ Հենրիկս փրկվել է, անտառներում է: Բայց սեպտեմբերի 14-ին սկեսրայրս քնեց ու չարթնացավ: Զոհվելուց մեկ շաբաթ անց էլ տղաս տուն «վերադարձավ»: Երեխեքին թուրքերը տարել էին Շուշի, այնտեղից 32 տղայի փոխանցել էին հայկական կողմին: Ընդ որում՝ իրեն կարողացել ենք հրաժեշտ տալ»:

Ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ զոհված տղաների ծնողներն անթիվ անպատասխան հարցեր ունեն՝ ինչո՞ւ տղաները երեկոյան այդ ժամին գնացին դիրքեր ինժեներական աշխատանքներ կատարելու, թե ինչո՞ւ մեն-մենակ մնացին թշնամու հետ, թե ինչո՞ւ օգնությունն այդպես էլ նրանց չհասավ: Քրեական գործ կա հարուցված, բայց արդյոք այն կտա՞ բոլոր հարցերի պատասխանները, սա ևս հարց է: Տիկին Ռիման հիշում է որդու խոսքերը, երբ դեռ պատերազմի մասին խոսք անգամ չկար, չնայած հիմա կարծում է, որ այս զրույցներն ու Հենրիկի խոսքերն էլ պատահական չէին: «Տղաս հայրիկին ասել էր՝ պա՛պ, ես ո՛չ դիրք կհանձնեմ, ո՛չ էլ գերի կընկնեմ: Ինձ էլ ասում էր՝ մա՛մ, գիտես, թե Կապանն ինչ սիրուն է, մի թիզ չեմ հանձնի թուրքին: Ու հիմա ես հարցեր ունեմ, թե ինչո՞ւ տղաներին օգնության չեն հասել ռազմական գործողությունների մեկնարկին, իսկ հետո արդեն առավոտյան, երբ դեռ ողջ երեխաներ են եղել, կամ ինչո՞ւ նահանջի հրաման չեն տվել»:

Մայրիկն ասում է՝ որդին անսահման բարի էր, ուրախանում էր ուրիշների համար, նվիրված էր իր ընտանիքին ու շրջապատին: Եվ հիմա երբեմն ինքն իրեն հարց է տալիս՝ գուցե պետք է որդուն այլ կերպ մեծացներ, անգամ մի քիչ էգոիստ, եթե այդպիսին լիներ, հնարավոր է, որ հիմա շատ բան այլ կերպ դասավորվեր: «Ու հիմա մեր փոքրացած ընտանիքում բոլորս իրար համար թև ու թիկունք ենք դարձել: Ապրելու ուժ աղջիկս է մեզ տալիս: Ինձ մի օր ասաց. «Մամ ջան, դու տղա ես կորցրել, իսկ ես իմ ամբողջ կյանքի թիկունքը»: Մյուս կողմից էլ՝ հավատում եմ, որ մի օր հանդիպելու եմ տղայիս: Մինչև հիմա էլ չեմ հավատում, որ տղաս էլ չկա, մտածում եմ, որ հեռու տեղ է գնացել, կվերադառնա: Հիմա իրեն ապրեցնելու, իր հիշատակը վառ պահելու համար եմ ապրում: Զվարթնոց թաղամասում՝ այգում իր համար խաչքար ենք կանգնեցրել: Կարծես սրբավայր լինի բոլորի համար: Նկատում եմ՝ երեխաներն ու մեծերը գալիս են ու հենց խաչքարի մոտ տեղադրված նստարանին նստում, զրուցում: Չեն աղտոտում տարածքը, միշտ թարմ ծաղիկներ կան, դա էլ հարգանքի դրսևորում է Հենրիկի հանդեպ»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Հենրիկ Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Հուղարկավորված է հարազատ Էջմիածնից քիչ հեռու՝ Տնկարանի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ Ակոպյան