Եմենում ահաբեկչության հետեւանքով 7 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի հարավ-արեւմտյան Ադեն քաղաքում հսկիչ անցակետի մոտ պայթյուն է որոտացել. ռումբը գործարկել է մահապարտ ահաբեկիչը:
«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, պայթյունի հետեւանքով 7 մարդ է մահացել: Միջադեպը տեղի է ունեցել այն վայրի մոտ, որտեղ մեկ շաբաթ առաջ պայթյուն էր իրականացրել մեկ այլ մահապարտ ահաբեկիչ: Այն ժամանակ մահացել էր 6 մարդ, եւս 10 զինվորական վիրավորվել էր:
Նշենք, որ Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը, որտեղ մի կողմից հանդես են գալիս շիական «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները եւ նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին հավատարիմ ուժերը, մյուս կողմից՝ հուսների կողմից տապալված նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի զորքերը, որոնց աջակցում են արաբական կոալիցիայի ուժերը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



