ՌԴ նախագահը կմասնակցի Հայաստանի վարչապետի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին. Յուրի Ուշակով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Լենինգրադի մարզ՝ դեկտեմբերի 26-ին մասնակցելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։
«Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում՝ «Իգորա» առողջարանային համալիրում մեր նախագահը (խմբ․ նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին) կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-նշել է Ուշակովը՝ հավելելով, որ նիստին մասնակցելու են նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներն, ինչպես նաև դիտորդ երկրները՝ Ուզբեկստանն ու Կուբան։
Ուշակովը նաև հայտնել է, որ Կուբայի մասնակցությունն ապահովելու է երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելիան՝ տեսաուղերձի ձևաչափով։