Ոստիկանները կալանավորել են Քալիֆորնիայում բանտից փախած 3 բանտարկյալներից մեկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ իրավապահ մարմինները կալանավորել են անցյալ շաբաթ Սանտա Անա քաղաքի բանտից փախած 3 բանտարկյալներից մեկին, հայտնում էGazeta –ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
43-ամյա Բանք Դուոնգը ինքն է հանձնվել ոստիկաններին եւ պատմել, որ եւս 2 տղամարդու հետ ինքը գտնվում էր Սան Խոսեում։ Հաղորդվում է, որ տղամարդը ներկայացել է իրեն ծանոթ մի կնոջ հետ, որն օգնել էր նրան հանձնվել առանց հետեւանքների։ Կինը ոստիկանություն էր կանչել, եւ նրանք տարել էին հանցագործին։
Նախնական վարկածի համաձայն՝ հունվարի 22-ի առավոտյան հանցագործները դուրս էին եկել մետաղական ճաղավանդակում բացված անցքի միջոցով եւ կոյուղու թունելով հասել ցանկապատին, որի վրայից էլ ցատկել էին անկողնային սպիտակեղենից հյուսած պարաններով։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



