Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին. Կոնջորյան

ՎԻԴԵՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Այս պրոցեսների ու երևույթների վերաբերյալ մեր մոտեցումների տրանսֆորմացիան տեղի է ունեցել ձեր աչքի առջև, ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային, երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս քվո, երբ որ մեր դաշնակիցների հետ մենք ունեինք այնպիսի մի իրավիճակ, որ ըստ էության, դաշնակցային պարտավորությունները, անվտանգության երաշխիք լինելու հանգամանքները սկսեցին չաշխատել, երբ որ  ստատուս քվոն փոխվեց և  մենք պիտի այդ իրավիճակին արձագանքեինք համարժեքորեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր փուլում իշխանությունը հասկացավ, որ աներկբա է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում:

«Հիշո՞ւմ եք, երբ  վարչապետն Ազգային ժողովում խոսեց նշաձողն իջեցնելու մասին, ինչ մեծ վայնասուն բարձրացավ, այդ ժամանակ արդեն ակնհայտ էր չէ՞, որ մենք պիտի որոշակի հայեցակարգային շտկումներ անենք, որպեսզի կարողանանք իրավիճակի նկատմամբ ադեկվատ լինել: Աշխարհը անընդհատ զարգանում է,  աշխարհակարգեր են փոխվում, տեկտոնական փոփոխություններ են լինում, ու դու եթե չես կարողանում քո մոտեցումները հարմարեցնել փոփոխվող աշխարհի կանոններին և տեմպին, դու անխուսափելիորեն դառնում ես դինոզավր և վերանում ես ասպարեզից:

Երբ  վարչապետը հայտարարեց նշաձողն իջեցնելու մասին, դրանից հետո պետք էր, որ նաև Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարությունը գիտակցեր, հասկանար այս փոփոխությունների ընթացքը:

Դուք հիշո՞ւմ եք՝ ինչ էին անում,  հանդես էին գալիս ինքնորոշման իրավունքի, անկախության մասին հայտարարություններով: 2020 թվականի պատերազմից հետո, երբ որ մենք գետնի վրա ֆիքսեցինք այլ իրավիճակ, պիտի այդ իրավիճակին արձագանք տայինք,  որպեսզի  կարողանայինք կառավարել այդ իրավիճակը և ցավոք սրտի, այլ շրջանակների կողմից իրավիճակի նկատմամբ համարժեք արձագանք չեղավ: Մենք, որպես Հայաստանի կառավարող թիմ, հասկացանք փոփոխությունների ընթացքը և փորձեցինք նոր փոփոխված իրավիճակում կառավարել գործընթացները»,- ասաց պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ ո՞ր փուլում իշխանությունները հասկացան, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Կոնջորյանը պատասխանեց. «Բանակցային թղթերում արդեն իսկ ակնհայտ էր, որ Հայաստանի առաջին երեք նախագահների կողմից բանակցվել են  այնպիսի թղթեր, այնպիսի բանակցային գործընթաց է ձևավորել, որն անխուսափելիորեն բերելու էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն: Վարչապետը նշել է, որ արդեն 2018 թվականին դա  կարող էր հանրությանը ասել, բայց հայրենասիրության հին մոդելը դա թույլ չի տվել անել:  Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ամենաճշգրիտ տարբերակը 2018 թվականին դրա մասին խոսելն էր»:

Կոնջորյանի խոսքով, ԼՂ ղեկավարներն ամբողջությամբ տեղյակ են եղել ողջ գործընթացից. «Բնականաբար, տեղյակ լինելով՝ պիտի որոշակի արձագանք ցուցաբերեին, բայց արձագանքը մենք տեսել ենք, թե որն է եղել: Իրենց պատգամավորները, խորհրդարանը հայտարարություններ էին անում, մեզ  ներկայացնում էին որպես պարտվողական: Երբ որ կար հնարավորություն, որպեսզի իրենք գնան և տարբեր հարթակներում խոսեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իրենք այդ ժամանակ չգնացին, որովհետև  նրանց թույլ չտվեցին: Հետո, երբ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ այդ հեղաշրջումը, մեր հայաստանյան ընդդիմության սրտի ներկայացուցիչներն այնտեղ դարձան ղեկավարություն, ընդամենը օրեր անց Լեռնային Ղարաբաղը լուծարեցին ու գնացին Եվլախ՝ խոսելու, այն դեպքում, երբ որ մինչև այդ կարող էին գնալ և այլ մայրաքաղաքներում խոսեին»,- ասաց Կոնջորյանը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ոսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում Հայաստանում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը