Ո՞րն է եղել Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը․ նոր տեղեկություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի կառավարությունը հաստատել է, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» կազմակերպության ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական հրթիռի պատճառով։
Ադրբեջանական կառավարության աղբյուրը Euronews-ին հայտնել է, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում։
Նախաքննության տվյալները հաստատել են, որ Գրոզնիի վրայով ռուսական հրթիռը Ակտաուում ողբերգության պատճառ է դարձել։
Հրթիռը արձակվել է 8432 չվերթի ուղղությամբ Գրոզնիի վրայով ԱԹՍ-ի թռիչքի ժամանակ, և բեկորները հարվածել են ինքնաթիռին՝ թռիչքի ընթացքում պայթելով օդանավի մոտակայքում, հայտնել են կառավարության աղբյուրները։
Կառավարական աղբյուրները Euronews-ին հայտնել են, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում, չնայած օդաչուների խնդրանքին:
Օդանավին հրամայվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաուի ուղղությամբ։ Ստացված տվյալների համաձայն՝ օդանավի GPS նավիգացիոն համակարգերը խլացվել են ծովի վրայով թռիչքի ողջ ընթացքում։
Հետևեք մեզ՝ այստեղ