Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:

Նեղ կազմով նիստին վարչապետ Փաշինյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը։ 

«Մեր նախագահության հիմնական առաջնահերթությունները, ինչպես հայտնի է, ընդգրկում էին տնտեսական համագործակցության առանցքային ոլորտները՝ էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։

2(724).jpg (403 KB)

Առաջնահերթությունների թվում էին նաև կոոպերացիոն ներուժի և թվային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումներ ներմուծելու ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր և արտացոլում էր հունվարյան իր ուղերձում ուրվագծված ընթացիկ ուղղությունները։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ մանրամասները Հանձնաժողովի կողմից կքննարկվեն ծրագրի իրականացումն ամփոփելիս։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Խորհրդի անդամներին Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Հանձնաժողովին՝ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Աբդիրի Սագինտաևի գլխավորությամբ, կատարված աշխատանքի համար»,- ասել է վարչապետը:

Հաջորդիվ տեղի է ունեցել ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում ստորագրվել են ընդունված որոշումների արձանագրությունները:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը 2025 թ. մայիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացնելու առաջարկին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը չի մեկնի Բելառուս և նիստին կմասնակցի հեռավար։

«Մենք դեմ չենք, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն անցկացվի Մինսկում, բայց ես նախապես ցանկանում եմ ասել, որ մեր պատվիրակությունն այդ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ այն հայտարարությունները, որոնցով ինքը հանդես է եկել Բելառուս այցելությունների վերաբերյալ, մնում են ուժի մեջ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք․ Տիգրան Աբրահամյան ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենՆեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»