Երևան, 29.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ են հայ աղջիկները նմանվում միմյանց. մեկնաբանում է Դիանա Շատվերյանը

ԼԱՅՖ

Վերջին տարիներին կարելի է նկատել, որ Հայաստանում նորաձեւությունը գնալով ավելի ընկալելի է դառնում մեր երիտասարդության շրջանում: Երեւանյան փողոցներ դուրս գալով՝ կարելի է հանդիպել նորաձեւ, գունային մեծ ներկապնակով ու հետաքրքիր ոճով երիտասրադների, բայց միեւնույն ժամանակ նկատելի է նաեւ այն փաստը, որ հատակապես մեր երիտասարդ աղջիկներն իրենց ընտրած ոճի, շպարի եւ սանրվածքի շնորհիվ նմանվում են իրար, ինչն անթույլատրելի է նորաձեւության գիտակների կողմից: «Անկախ թրենդներից՝ միշտ նորաձեւ է յուրահատուկ ոճը» սա չգրված օրենք է ոճաբանների համար, որը մեր երկրում միշտ չէ, որ պահպանվում է:

Այս թեմայի շուրջ խոսելիս՝ ոճաբան Դիանա Շատվերյանը Life.panorama.am-ի հետ զրույցում իր մասնագիտական կարծիքը հայտնեց.

«Միանշանակ, պետք է նկատել միտումը, որ մեր երիտասարդությունը հետեւում է նորաձեւությանը, իսկ դրա գլխավոր խթանիչը համացանցն է, այսօր կարելի է ուղղակի հեռախոսներով մտնել համացանց ու հետեւել աշխարհում կատարվող նորաձեւության անցուդարձին, բայց չենք էլ կարող չնկատել, որ նորաձեւությանը հետեւելու եւ կրկնօրինակելու հետ կապված մենք դեռ աշխատելու տեղ ունենք: Մեր երիտասրադները շատ ժամանակ կարող են համացանցում տեսնել մի բան ու պատկերացնել, որ իրենց վրա էլ տվյալ հագուստը կամ համադրությունը նույն կերպ կդիտվի, ինչը սխալ է: Շատ կարեւոր է, որ հասկանանք, թե մեր կառուցվածքը համընկնո՞ւմ է նկարում տեսած մոդելի կառուցվածքին, որպեսզի հագուստն էլ նույն կերպ դիտվի: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս հագուստի հետ էքսպերիմենտներ անելուց հետո տանը մի լավ հայելու մեջ նայել ու հետո նոր միայն դուրս գալ. Պետք է չմոռանալ, որ հագուստի՝ մեզ համապատասխան լինելը կախված է անգամ դեմքի ձեւից, մարմնի գույնից, մազերի սանրվածիքց: Իհարկե, սա չի նշանակում, որ ես դեմ եմ էքսպերիմենտներին, դրանք պարտադիր պետք են, քանի որ մարդն իր ոճը կարող է գտնել երկար փնտրտուքից հետո միայն»:

Թե ինչո՞ւ են երեւանյան փողոցներում հանդիպում միօրինակ աղջիկներ, հարցին ոճաբանը պատասխանեց.

«Այո, կա նման բան, բայց դա նորաձեւությանը հետեւելուց չէ, քանի որ նորաձեւության սահմանները շատ մեծ են, այն տալիս է լայն հնարավորություններ: Մեր աղջիկները վերջին շրջանում նմանվում են իրար, քանի որ հագնվելիս եւ հարդարվելիս հետեւում են մի մարդու, այսինքն՝ խնդիրը մի մարդու հետեւելու արդյունքն է: Եթե օրինակ մեր աղջիկների 30 տոկոսը տառապում է Քիմ Քարդաշյանի ոճով, բնականաբար, այդ 30 տոկոսի հագուստը, դիմահարդարումը, սանրվածքը եւ անգամ պահելաձեւը նման կլինեն իրար: Ի դեպ, խոսքը միայն Քիմ Քարդաշյանի մասին չէ, կարող են կրկնօրինակել թեկուզ մեր տեղական աստղերին: Ահա այստեղ է գլխավոր սխալը: Հարկ է հիշել, որ Ձեր ոճը ընտրելու համար պետք չէ ընտրել ինչ-որ մեկին, քանի որ կյանքի տարբեր փուլերում մարդը կարող է տարբեր ոճով լինել: Առհասարակ, նույն ոճի մեջ անընդհատ հանդես գալը հոգնացուցիչ է եւ քեզ, եւ շրջապատիդ համար: Նորաձեւությունը մեզ շատ բան է թույլ տալիս, կարեւոր է, որ դրան հետեւելիս չկորցնենք մեր անհատականությունը»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից