Օզբիլիսն առաջին անգամ մարզվել է «Ռայո Վալեկանո»-ի ընդհանուր խմբում
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն առաջին անգամ մարզվել է իսպանական «Ռայո Վալեկանո»-ի ընդհանուր խմբում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է իսպանական թիմի պաշտոնական կայքը: «Ռայո Վալեկանո»-ն նախապատրաստվում է Լա Լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի «Դեպորտիվո»-ի հետ խաղին: Հունվարի 30-ին «Ռայո Վալեկանո»-ի խաղացողները կհանգստանան: Հաջորդ մարզումը նախատեսված է կիրակի օրը:
«Դեպորտիվո»-«Ռայո Վալեկանո» հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 1-ին՝ Երևանի ժամանակով 23:30-ին:
Հունվարի 29-ի երեկոյան «Ռայո»-ի պաշտոնական կայքը հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի տեղափոխությունը: Օզբիլիսը մինչև այս մրցաշրջանի ավարտը Ստամբուլի «Բեշիքթաշ»-ից վարձավճարով տեղափոխվել է իսպանական ակումբ:

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



