Ով է գեղասահքի առաջին հայ չեմպիոնուհի 16-ամյա Եվգենիա Բաբասյանը (լուսանկար)
ՖՈՏՈ
Wnews.am-ը գրում է.
Երեկ, հունվարի 29-ին, Եվրոպայի գեղասահքի կանանց անհատական առաջնությունում չեմպիոնուհու կոչումը նվաճեց մեր պատանի հայրենակցուհին` 16-ամյա Եվգենիա Բաբասյան-Մեդվեդևան:

Եվգենիան գեղասահքով է զբաղվում 4 տարեկանից և արդեն հասցրել է մի քանի բարձրակարգ մրցումներում առաջատար դառնալ`2016թ Ռուսաստանի չեմպիոնուհի, 2015թ պատանիների Եվրոպայի չեմպիոնուհի: Այս պահին` նա Եվրոպայի ամենախոստումնալից գեղասահորդուհին է համարվում:
«Ես ուրախ եմ, որ մարդկանց իմ ելույթները դուր են գալիս, չէ որ ես ելույթ եմ ունենում ոչ միայն ինձ համար: Ես երբեք ինձ աստղ չեմ զգա, քանի որ իմ կողքին կան իսկապես արժանի սպորտսմեններ, ում ես հարգում եմ և նրանք շատ ուժեղ բնավորություն ունեն և իրենց աստղ չեն զգում »,-հարցազրույցներից մեկում նշել է Եվգենինան:

Եվգենիան ազգությամբ հայուհի է: Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 19-ին Մոսկվայում: Նրա հայրը Արման Բաբասյանն է, իսկ մայրը նախկինում գեղասահորդուհի է եղել: Ծնողներն ամուսնալուծված են, բայց Եվգենիան չի թաքցնում իր հայկական արմատները:

Եվգենիան դեռ սովորում է դպրոցում. «Դպրոցում հազվադեպ եմ լինում, իսկ դասերս անում եմ մարզումների ընթացքում, բայց 3-ներ չունեմ, դասընկերներիս շատ եմ կարոտում»,-ասում է երիտասարդ աղջիկը։










1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



