Վարշավայում կանցկացվեն Սերգեյ Փարաջանովին նվիրված օրեր
ՄՇԱԿՈՒՅԹՎարշավայում հուլիսի 10-ից կմեկնարկի չորսօրյա միջոցառում նվիրված հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին: Միջոցառումը, որ կկրի «Սերգեյ Փարաջանովի օրերը Լեհաստանում» խորագիրը կներառի ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ, հատուկ երեկոներ եւ ցուցահանդեսների անցկացում:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Radiopolsha»-ն, հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Փարաջանովի երկու ամենահայտնի ֆիլմերը` «Մոռացված նախնիների ստվերները» եւ «Նռան գույնը»: Կցուցադրվի նաեւ Ռոման Սիրմանի «Վտանգավոր անկախ մարդը» ֆիլմը` նվիրված մեծ ռեժիսորին: Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաեւ հանդիպում Լորա Գուերայի հետ, ով Փարաջանովի մտերիմ ընկերներից է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



