Երևան, 13.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հետվճարի ժամկետները կերկարաձգվեն․ կարևոր՝ թոշակառուների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշմամբ սահմանված անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրման ժամկետների երկարաձգման վերաբերյալ նոր նախագիծը, որով առաջարկվում է գործընթացը դարձնել շարունակական՝ ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ միջոցառման շահառուների թվի՝ 2022 թվականի միջին ամսականը կազմել է 44031, իսկ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝  2915 դրամ։ 2024 թվականի սեպտեմբերին այս ցուցանիշները կազմել են, համապատախանաբար, 257332 և 3395 դրամ:

2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 6.7 մլրդ դրամ։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

  • շարունակել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարը տրամադրվելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը,
  • «կենսաթոշակառու (նաև շահառու)` անձ, որի անվամբ բացվել է կենսաթոշակառուի բանկային հաշիվը (որին նշանակվել է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կենսաթոշակ, կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչ` ծնող, որդեգրող, խնամակալ) և այդ բանկային հաշվին առկա դրամական միջոցներով անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու ամսին ունեցել է կենսաթոշակ ստանալու իրավունք և կենսաթոշակի վճարման եղանակը եղել է անկանխիկ»,
  • հետվճարը փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկվել է,
  • անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչի փոփոխության դեպքում հետվճարը հաշվարկվում է այն օրինական ներկայացուցչի կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների գումարից, ում վճարվել է այդ ամսվա կենսաթոշակը,
  • հետվճարի ցուցակը ձևավորելիս վճարման ցուցակ չի ներառվում համադրման օրվա դրությամբ մահացած կենսաթոշակառուի, բնակչության պետական ռեգիստրով չնույնականացված անձի, անկանխիկ գնումների և վճարումների գործարքներ կատարելու ամսին կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձի տվյալները,
  • բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով բանկային հաշվին չփոխանցելու դեպքում գումարը պետական բյուջեից ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, ծառայությանը տրամադրում է սահմանված ձևի (կարգի N 4 Ձև) տվյալներ,
  • բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով բանկային հաշվին չփոխանցելու դեպքում հետվճարի գումարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում շահառուին վճարելու դեպքում այդ մասին վճարման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում բանկը տեղեկացնում է ծառայությանը՝ տրամադրելով սահմանված ձևի (կարգի N 5 Ձև) տվյալներ։

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է բանկերի և ծառայության միջև տեղեկատվության փոխանակման N N 2, 3 Ձևերում կատարել խմբագրական որոշ փոփոխություններ, որով հստակեցվում են փոխանակվող տվյալները:

Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք մեզ՝ այստեղ

 
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 17-18-ին Ժնեւում Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության երկու դեպք Իրանը կարմիր գծեր է սահմանել ԱՄՆ-ի հետ բանակցություններում Երևանում առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ ՎարդևանյանԳեղաքարում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողացել մոտենալ հիվանդին Հետախուզվողները ներկայացան օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Ինչպիսի եղանակ է սպասվում փետրվարի 13-18-ը Հայաստանի 4 շախմատիստ մասնակցում է Տաշքենդի մրցաշարին Տանիքից սառույցի ընկնելու հետևանքով հինգ երեխա է վիրավորվել2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ Team-ի ծառայությունների դիմաց վճարումները՝ նաև Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալներովԵրբ կիջնի ոսկու գինըԻշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը. Էդմոն ՄարուքյանՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություններ են եղել Ինչ է արգելվում անել փետրվարի 14-ինԸնդդիմադիր պատգամավորի մանդատը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում. Նաիրի Սարգսյան Ըստ բոլոր հարցումների՝ հաղթանակը Սամվել Կարապետյանի կողմն  է. Նարեկ Կարապետյան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են վեց տղամարդու մարմիններԶելենսկին ժամանել է Մյունխեն Իշխանափոխության ուղիներից մեկը ընդդիմադիր ուժերի միավորումն է․ Արմեն Մանվելյան«Քաղպայմանագիրը» ներքին քվեարկություն է անում. ուշագրավ զարգացումներ ցուցակում Ադրբեջանցիներն արդեն Հայաստան են գալիս ընդհանուր սահմանով Փաշինյանն անբարոյականության նոր հորիզոններ է նվաճում Ծայրագավառ չենք դառնալու. Մհեր Ավետիսյան«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ինՌոբերտ Քոչարյանի ամբողջական մեկնաբանությունը՝ ՀՀ-ԱՄՆ «միջուկային գործակցության» շուրջ միֆերի մասին «ՀայաՔվե»-ն ունի քաղաքական հայտ ներկայացնելու բավարար ներուժ․ Մենուա ՍողոմոնյանԲուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին ՔԿ-ի պատասխանից ակնհայտ է, որ իմ դիմում-հարցումը մերժել են. Արամ Վարդևանյան Կոտայքի մարզում պահեստ է այրվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել Fast Shift-ի միջոցով ԻԻՀ-ից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց Մեկ օրվա տարբերությամբ մահացած են հայտնաբերվել երկու յոթերորդ դասարանի աշակերտուհիներ «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում՝ կոտրելու ռուսամետ-արևմտամետ կեղծ երկընտրանքը. Չալաբյան 2030-ին աշխարհի էլեկտրաէներգիայի կեսը կլինի «մաքուր» Անհրաժեշտ է կառուցել հայկական ազգային արժեքների վրա հիմնված կրթական համակարգ․ Ատոմ ՄխիթարյանՈչ ոք չի լռեցնի մեր ձայնը, ոչ ոք չի լռեցնի Սամվել Կարապետյանի ձայնը «Առաջարկ Հայաստանին». Ներդրումային քաղաքականություն և արդյունաբերության զարգացում Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվն աճել է 24-ով. Սարգսյան Մասնակցում ենք ընտրություններին միայն մեկ՝ գործող իշխանությանը հեռացնելու նպատակով․ «Հրապարակ» Պարզվել է Ջրաշենի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 13-ամյա տղայի և նրան ծ եծի ենթարկածների ինքնությունըԹրամփը Գազայի վերաբերյալ բազմամիլիարդանոց պլան կներկայացնի հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի նիստումՊրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացնում ՀՀ քննչական կոմիտեն. Նոր մանրամասներ Ոսկեպարի սիրելի Կատարքա սարը. բացահայտելով Հայաստանը (մաս 7)Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի Այսպես շարունակվելու դեպքում սա կարող է դառնալ Երրորդ հանրապետության վերջը․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ