Երևան-Մեղրի ճանապարհին «Scania» բեռնատարում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու մարմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Լճակ» ռեստորանային համալիրի մոտակայքում կայանված «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայում տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 118 կմ հատվածում «Scania» մակնիշի բեռնատարում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 67-ամյա Ջավար Ա.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնաբերվել:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հետևեք մեզ՝ այստեղ