Ի՞նչ վիճակ է «Վերին Լարս» անցակետում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը նվազել է, հանրապետության տարածք է ներթափանցել ցիկլոն, մի շարք մարզերում ձյուն է տեղում: Նույն եղանակային պայմաններն են նաև տարածաշրջանում: Հատկապես այս օրերին մեր ուշադրությունը սևեռված է «Վերին Լարս» անցակետին, որն ավանդաբար ձմռան ամիսներին մեծամասամբ փակ է լինում՝ լրջագույն խնդիրներ առաջացնելով բեռնատարների վարորդների համար:
Ի՞նչ վիճակ է այսօր: MediaHub-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնեց, որ «Վերին Լարս» անցակետը երեկ փակվել էր բեռնատարների համար
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով»,- նշեց Հակոբյանը։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: