Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում․ ինչ է հայտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դուբայից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թռիչքի անվտանգությունն ապահովելու նպատակով Դուբայ-Մոսկվա չվերթի (SU527) հրամանատարը որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում՝ ուղևորի կողմից ցուցաբերված անթույլատրելի վարքագծի պատճառով»,- հայտնել է ավիաընկերությունը։
Նշվում է, որ ալկոհոլային հարբածության նշաններով ուղևորը կոպտորեն խախտել է օդանավում վարքագծի կանոնները՝ հրահրելով կոնֆլիկտային իրավիճակներ։ Սպառնալիքներ է հնչեցրել բորտուղեկցորդների հասցեին և անտեսել անձնակազմի հորդորները: Բաքվի օդանավակայանում ուղևորին հանձնել են ոստիկանությանը։
Վառելիքով լիցքավորվելուց հետո ինքնաթիռը շարունակել է չվերթը։