Բեռնատարը դուրս է բերվել ավտոճանապարհի դժվարանցանելի հատվածից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 28-ին, ժամը 13:17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը, ճանապարհահատվածը դարձել է դժվարանցանելի, առկա է կուտակված մոտ 30 բեռնատար․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը։
Փրկարարները պարեկային ծառայության և «Ապարանի ՃՇՇ» աշխատակիցների հետ բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի դժվարանցանելի հատվածից․ վերջինս շարունակել է ընթացքը, ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի։
Հետևեք մեզ՝ այստեղ