Նախագահը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 30-ին ցավակցական ուղերձ է հղել Սիմոնյանների ընտանիքին` ճանաչված մտավորական, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ցավակցական ուղերձում ասված է.
«Հրաչիկ Սիմոնյանը իր ողջ գիտական գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի նորագույն պատմության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների և ուսանողների հարգանքն ու համակրանքը:
Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին և անվանի պատմաբանի գործընկերներին»:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



