Մարսի վրա կյանք է հայտնաբերվել (լուսանկարներ)
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արիզոնայի մոլորակային գիտությունների ինստիտուտի ամերիկացի մոլորակագետները Մարսի վրա մի վայր են հայտնաբերել, որտեղ կարող են կյանքի հետքեր մնալ: Խոսքը կարմիր մոլորակի Օքսի Պալուսի հասարակածային սարահարթի վրա չոր ցեխային լճի մասին է։ Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports (SciRep) գիտական ամսագրում։
«Չնայած Մարսի լճերն ու ցեխային հրաբուխներն արդեն հետազոտության առարկա են դարձել, մեր աշխատանքը ներկայացնում է առաջին համապարփակ վերլուծությունը, որը հատուկ կենտրոնացած է ենթադրյալ ցեխի լճի վրա», - ասում է հետազոտության ավագ հեղինակ Ալեքսիս Ռոդրիգեսը:
Գիտնականները կարծում են, որ մոտ 3,7 միլիարդ տարի առաջ Մարսի մակերևութային ջրերը սառչել են, քանի որ մթնոլորտը նոսրացել է և մակերեսը սառչել: Սակայն մոլորակի խորքերում ստորերկրյա ջրերը մնացել են հեղուկ վիճակում։ Ավելին, այս ջրերում կարող էին ապրել կյանքի որոշ ձևեր։
Հետևեք մեզ՝ այստեղ