Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ծիլքար-Ապարան հատվածում ավտոբուս է այրվում։
shamshyan-ի հաղորդմամբ՝ ավտոբուսը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ վրացի 34-ամյա Նիկա Մոդեբաձեն։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ



