Նոր Հաճնի կամրջի մոտ բախվել են «Opel Zafira»-ն ու «Honda Fit»-ը, վերջինն էլ բախվել է աղբամանին․ Shamshyan
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող հատվածում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են 20-ամյա Էդգար Պետրոսյանի վարած «Honda Fit» և 42-ամյա Կարեն Գևորգյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Honda Fit»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել աղբամանին և շրջել այն, իսկ ինքը կողաշրջվել է։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Opel Zafira»-ի վարորդը, ով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։