Երևանում մի բնակարանից գողացել են 9 հազար դոլար, ոսկյա և արծաթյա մատանիներ․ Shamshyan
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 61-ամյա Վարդան Ա․-ն և հայտնել, որ մոտ 1 ժամ առաջ, վերադառնալով իր բնակարան, նկատել է, որ բնակարանից գողացել են 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդ և «Iphone» տեսակի բջջային հեռախոս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ավագ քրեական ոստիկան Կարապետյանը, որտեղ Վարդան Ա․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 10։30-ից մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը բացել է իրեն պատկանող բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել է 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա և արծաթյա մատանիներ՝ իրեն պատճառելով գույքային վնաս: