Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 1-ի համար

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի: Այս ժամանակահատվածում  Խոյ նշանի տակ ծնվածներին սպասվում են վառ տպավորություններ և կարևոր ձեռքբերումներ: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ, նոր ծանոթություններ, հնարավոր է ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի:

Օրվա երկրոր կեսին բացասական միտումների ազդեցություն կզգացվի: Որոշ դժվարություններ կծագեն: Կարելի է ասել, որ դուք հակված եք չափազանցնելու իրադարձությունների կարևորությունը: Անգամ մանուքներին մեծ նշանակություն եք տալիս և անտեղի անհանգստանում:  Եթե հանգիստ վերաբերվեք  իրավիճակին, ավելի հեշտությամբ կհաղթահարեք խնդիրները:

Ցուլ: Հնարավորինս խուսափեք հապճեպ որոշումներ կայացնելուց: Այն ինչ սկզբում պարզ է թվում, իրականում կարող է շատ բարդ լինել:Այսօր  ձեր կարողությունները գերագնահատելու ռիսկը մեծ է: Զերծ մնացեք ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց: Խուսափք ապառիկ գնումներ կատարելուց:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է վատ նորություններ լսեք, տհաճ լուրեր, որ կստիպեն անհանգստանալ: Ցուլ նշանի շատ ներկայացուցիչներ այսօր խորը հիասթափություն կապրեն, պատրանքները կցրվեն, իսկ մտերիմ մարդու հանդեպ ունեցաց հավատը հօդս կցնդի: Ընտանիքի անդամներն այսօր՝ առավել, քան երբեք,   ձեր ուշադրության կարիքն ունեն, անկասկած կնեղացնեք նրանց, եթե շարունակեք զբաղվել միայն սեփական գործերով:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին հնարավոր է խնդիրներ ծագեն, այն էլ ՝ շատ լուրջ: Այս հատվածում ստիպված կլինենք ուղղել նախկինում թույլ տված սխալները, հատուցել  սեփական անփութության և անուշադրության  համար: Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Առողջական խնդիրներ կունենան  հատկապես այն Երկվորյակները, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններով:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարեհաջող կդասավորվի: Նոր հնարավորություններ կընձեռնվեն, իսկ ստացված լավ լուրերը՝ կուրախացնեն: Զգացմունքային դաշտը կկայունանա: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Հոգեկան հավասարակշռությունը հաճույք կպատճառի:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին սպասվում են տհաճ անակնկալներ, նաև անհանգստություն, հուզմունք: Մի շտապեք  հուսահատվել, քանզի շատ շուտով բացասական միտումների ազդեցությունը կնվազի: Օրն անցկացրեք մտերիմների, հարազատների շրջապատում:Առավել ուշադիր եղեք նրանց հանդեպ, ովքեր ձեր հոգատարության կարիքն ունեն:

Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի վառ իրադարձություններով, դրական փոփոխություններ կնկատվեն կյանքի այն ոլորտում, որն առավել կարևոր է ձեզ համար:Հնարավոր է սեր առաջին հայացքից, ձեր զգացմունքները փոխադարձ կլինեն, իսկ հարաբարությյունները հրաշալի զարգացում կունենան:

Առյուծ: Օրը բարեհաջող չէ  հատկապես նրանց համար, ովքեր մեծ ծարագրեր էին կազմել և պատրաստվում էին զբաղվել նոր գործերով: Աշխատեք կենտրոնանալ ընթացիկ հարցերի շուրջ: Զբաղվեք տնային գործերով: Կարճատև ուղևորությունները կօգնեն լիցքաթափվել և զվարճանալ թե՛ ձեզ, թե՛  մտերիմներին:

Օրվա ընթացքում հնարավոր է ինքնազգացողության վատացում՝ կապված եղանակային փոփոխությունների հետ: Սննդային թունավորման վտանգը մեծ է:Առողջության հետ կապված լուրջ խնդիրներ կունենաք, եթե ամենայն պատասխանատվությամբ  չմոտենաք  հարցին և անտեսեք այն:

Կույս: Բոլոր կարևոր գործերը, հանդիպումները և ուղևորությունները ծրագրեք օրվա առաջին կեսին, քանզի, ավելի ուշ, բացասական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, նաև հին պարտքի վերադարձ: Այսօր ցանկալի չեն խոշոր գնումները: Խուսափեք զվարճանքների վրա գումարներ վատնելուց:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր ընկերների, ընտանիքի անդամների հետ: Սիրելիի հետ տարաձայնություններ ունենալու վտանգը մեծ է: Սակայն, եթե ներողամիտ լինեք և որոշ զիջումների գնաք, ապա ձեզ կհաջողվի փրկել իրավիճակը:

Կշեռք: Բարեհաջող օր է: Նպատակահարմար՝ հին գործերն ավարտին հասցնելու և նորերին ձեռնամուխ լինելու համար: Էներգիայով լի եք, ձեռքերը ծալած նստել  չեք ցանկանա: Ձեր ժամանակը սիրով կտրամադրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Հարցերին ոչ ստանդարտ լուծումներ կտաք: Անձնական հարաբերություններում փորձեք առավել նախաձեռնող լինել, հաստատաեք նոր ծանոթությյուններ:

Հրաշալի օր է փոքրիկ գնումներ կատարելու  հաար: Ստացված դրամական միջոցները թույլ կտա ձեռք բերել իրեր, որոնց մասին վաղուց երազել էիք: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Կարիճ: Բարեհաջող օր է: Կարող եք տարբեր բնույթի, մեծամասշտաբ նախագծեր իրականացել: Համոզված եղեք, որ հաջողությունն իրեն սպասեցնել չի տա: Այսօր հաստատված բոլոր ծանոթությունները երկարատև, լուրջ հարաբերությունների սկիզբ կդնեն: Հնարավոր է անակնկալ հանդիպում այն մարդու հետ, ում վերջերս կարոտել եք:

Նպատակահարմար օր է ուղևորությունների, բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար: Ցանկացած փոփոխություն լավ կանդրադառնա ձեր ինքնազգացողության վրա: Նոր բաներ սովորելու հնարավորություն կունենաք, իսկ ստացված տեղեկատվությունը  հետագայում՝ աշխատանքի մեջ,  օգտակար կլինի:

Աղեղնավոր: Թեև օրը հագեցած չէ վառ իրադարձություններով, այնուամենսյնիվ, հաճելի տպավորություններ կունենաք: Այսօր կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հետաքրքիր զբաղմունքներ գտեք, շփվեք բացառապես այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դրական լիցքեր են հաղորդում: Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ, հաճելի անակնկալներ:

Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան միջոցառումներ կազմակերպել: Աղեղնավորների կհաջողվի ֆիզիկական և հոգեկան հանգստություն պարգևել բոլոր նրանց, ովքեր ոտք կդնեն իրենց տուն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք:

Այծեղջյուր: Այսօր տհաճ անակնկալներ չեն լինի: Գործերը բարեհաջող կընթանան, կարդարանան  ձեր բոլոր սպասելիքները: Նպատակահարմար օր է տնային գործերով զբաղվելու համար: Հարկ եղած դեպքում՝ մտերիմները պատրաստ են օգնության հասնել: Կարող եք ձեռք բերել կահույք, կենցաղային տեխնիկա, նաև պատրաստվել տեղափոխության:

Օրվա երկրորդ կեսը նվիրեք ակտիվ հանգստին: Կարող եք ուղեվորությունների մեկնել, ժամանակ անվցկացնել մաքուր օդում, զբաղվել սպորտով: Հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով կկիսի ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները:

Ջրհոս: Փորձեք մանր խնդիրներին նշանակություն չտալ: Այսօր դրանք կարող են սովորականից շատ լինել: Սակայն դա առիթ չէ ծրագրած գործերը հետաձգելու և զենքերը վայր դնելու համար: Սպասեք լավ լուրերի: Նա, ով ձեզ համար ժամանակին շատ թանկ է եղել, կհիշեցնի իր մասին:

Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ընտանեկան վեճերը գրեթե անխուսափելի են: Զերծ մնացեք սիրելիի հասցեին քննադատական մեկնաբանություններ անելուց: Այսօր վերջինս, ձեր խոսքերի նկատմամբ, չափազանց զգայուն  կլինի: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ձկներ: Ընդհանուր առմամբ, օրը լավ կանցնի: Կհասնեք այն ամենին, ինչին  վաղուց ի վեր ձգտել եք: Այդ հարցում ձեզ կօգնեն հարուստ երևակայությունը և մարդկանց ճանաչելու ձեր ունակությունը: Օգնության խնդրանքով կդիմեք նրանց, ովքեր ի վիճակի չեն մերժել ձեզ: Հնարավոր է որոշակի դրամական շահույթ:

Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Հետևաբար, օրվա այս հատվածում, ֆիզիկական աշխատանք կատարելիս  կամ սպորտով զբաղվելիս առանձնակի զգուշավոր եղեք: Ձեզ համար թանկ իր կորցնելու հավանականությունը մեծ է:

Հետևեք մեզ՝ այստեղ

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը