Ռուսաստանում ոստիկաններին իրավունք կտրվի ներխուժելու ներգաղթյալների տները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանության աշխատակիցներն իրավունք կունենան մուտք գործելու արտաքսման ռեժիմի ենթակա ներգաղթյալների բնակարաններ և այլ տարածքներ՝ նման օտարերկրացիների նկատմամբ պետվերահսկողության շրջանակում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 5-ից:
Բացի դրանից, ոստիկանությունն իրեն իրավունք կվերապահի Ռուսաստանի Դաշնության պետական մարմիններից և օտար պետությունների իշխանություններից պետական վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկություն և փաստաթղթեր, դրանց թվում՝ առևտրային, բանկային, հարկային և օրենքով պաշտպանված այլ գաղտնիքներ պահանջել, ինչպես նաև բանկերից տեղեկություններ ստանալ արտաքսման ռեժիմում գտնվող օտարերկրացու բանկային հաշիվների առկայության և թվերի, նման հաշիվներով դրամական միջոցների շարժի մասին:
Մարտի 5-ից ՌԴ ոստիկանությունն իրավունք կունենա օգտվել շարժական սարքերից և աշխարհագրական դիրքից, դեմքի ճանաչման համակարգում աշխատող վճարային համակարգերից։
Հետևեք մեզ՝ այստեղ