Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրել է.
«Սիրելի հայրենակիցներ
30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.
1.Կուսակցության անվանման հարցը,
2. Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը,
3.Հիմնադիր Համագումարի անցկացման հարցը։
Որոշվեց
1. Կուսակցությունը անվանել <<Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն>> (ՄԱՍԿ),
2. Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները,
3. Կուսակցության հիմնադիր Համագումարը հրավիրել 2025 թվականի փետրվարի 8ին, առավոտյան ժամը 10ին, ք. Երևան, Ամիրյան փողոցի 1 շենքում` <<ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՕԹ>> հյուրանոցի <<Տիգրան Մեծ>> սրահում։
Շնորհակալություն»